Տղամարդիկ խոսում են իրենց ցանկացած սեքսի մասին...
 

   Cosmopolitan

Տղամարդիկ անկողնում հազվադեպ են կիսվում իրենց մտքերով: Այնուամենայնիվ թեթևակի ակնարկներ անում են: Cosmo-ն էլ որոշեց համոզել մի քանի երիտասարդների՝ բացել տղամարդկանց անկողնային գաղտնիքները: 

 

Տղամարդիկ խոսում են իրենց ցանկացած սեքսի մասին...

Սիրում եմ սեքսի ժամանակ զգալ նրա շնչառությունը պարանոցիս, բայց մտածում եմ՝ հիմար կթվամ, եթե այդ մասին ասեմ: Դրա համար էլ, համբուրվելուց հետո միշտ մատներս սահեցնում եմ նրա մազերի միջով՝ դեմքը մեղմորեն շրջելով դեպի պարանոցս:

Միքայել, 25 տարեկան

«Վերջացնելուց» վայրկյաններ առաջ ուղեղս անջատվում է, ու բառ անգամ ասել չեմ կարողանում: Այդ ժամանակ գլուխս հետ եմ տանում ու սկսում հրումն ուժեղացնել:

Արման, 30 տարեկան

Նա պարզապես պետք է ականջ դնի ինձ: Ինչքան ավելի ցածր եմ արտահայտվում, այնքան ավելի գրգռված եմ, նույնիսկ եթե ներքևում բավականին վճռական եմ գործում: Կարող եմ էրեկցիա ունենալ, բայց էլի ձանձրանալ:

Արամ, 28 տարեկան

Ինձ հանդիպել են կանայք, ովքեր կարծես անհանգստանում են, որ կունիլինգուսի չեմ անցնում: Բայց նա պետք է հասկանա. ուղղակի սկզբում գործողություններիս ընթացքն եմ ուրվագծում: Եթե մի տեղում մի քիչ երկար եմ մնում, նշանակում է ժամանակ եմ շահում: Բայց եթե ընթացքն ու դիրքերը հաճախ փոխում եմ, նշանակում է հաճույք եմ ստանում գործիցս: Դրա համար, ինչպես ասում են, պառկիր սիրելիս ու թուլացիր:

Դավիթ, 25 տարեկան 

Երբ կենտրոնանում եմ նրա գործողությունների վրա, ոչ միայն սկսում եմ ծանր շնչել, այլև կծկում եմ շուրթերս, ասես պատրաստվում եմ մոմ փչել:

Վարդան, 27 տարեկան

Որպեսզի կինն ավելի ուժգին գրգռի առնանդամս, երբ նա չափազանց մեղմ է դա անում, ես նրան ուղղակի ասում եմ, որ չձանձրացնի ինձ: Դրանից հետո նա գործում է առանց կաշկանդվելու:

Տիգրան, 35 տարեկան

Երբ աղջիկը ինձ խելքահան է անում, քաշում եմ անկողնու ծածկոցը, բռնում նրան մեջքից, հետույքից, մազերից. այն ամենից, ինչին ձեռքերս կհասնեն: Եթե նա չգիտի իր անելիքը, միշտ պատրաստ եմ ձեռք մեկնել:

Գեղամ, 27 տարեկան

Երբ նա չափից ավելի լռակյաց է, մատներս սահեցնում եմ մարմնի զգայուն հատվածներով: Դրանից նա սկսում է ճչալ, ինչը, ինձ համար, նույնքան հաճելի է, որքան տնքալը: Բացի այդ, դա ստիպում է նրան ավելի աղմկոտ լինել, ինչը ինձ չափազանց դուր է գալիս:

Հ.Գ. «Ինչ կցանկանայիք փոխել ձեր սեռական կյանքում» հարցին կանանց 34 տոկոսը պատասխանել է՝ «որպեսզի մեր հաղորդակցությունն ավելի շատ լիներ»: 

Ամբողջական՝ այստեղ:


Անկեղծանում են տղամարդիկ...


17 բան, որ տղամարդիկ չեն սիրում անկողնում

 


Подпишитесь на доски (Սեքս փաստեր, ուղեցույց) следующих пользователей Pinterest: Օգտակար.

 

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol32/6qXpRwKbDdM-1-.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Davbad (13.09.2015) | Հեղինակ: Cosmopolitan W
Դիտումներ: 3957 | Տեգեր: սեքս փաստեր, որակյալ սեքս, սեռերի հոգեբանություն, Տղամարդիկ, կին-տղամարդ հարաբերություններ | Վարկանիշ: 2.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ