Արդյո՞ք գիտեք տղամարդկանց
 

   kiss.am

 
Բազմաթիվ կանայք խորապես համոզված են, որ տղամարդիկ իրենց համար բաց գիրք են: Մեկ անգամ իրենց համար ստեղծելով տղամարդու հոգեբանական պատկերը՝ առաջնորդվել միայն այդ կարծրատիպերով:
 
Արդյո՞ք գիտեք տղամարդկանց
 
Տղամարդիկ և կարծրատիպերը
 
Օրինակ` պարզ չէ, թե ինչու է կանանց մոտ ստեղծվել այնպիսի տպավորություն, որ տղամարդիկ ձգտում են ազատության: Իրականում ցանկացած նորմալ տղամարդու մոտ առաջանում է «ծառ տնկելու, տուն կառուցելու և երեխա ունենալու» ցանկությունը:
 
Ամենասխալ կարծիքը կանանց մոտ համարվում է այն, թե իբրև տղամարդկանց համար սեռական հարաբերությունները անհրաժեշտ են միայն որպես ֆիզիկական ակտ, իսկ հոգևոր մտերմությունը կարևոր է միայն կանանց համար: Իրականում տղամարդը նույնպես ցանկանում է, որ իրեն սիրեն, հասկանան և գնահատեն…
Սեռական հարաբերություններում ամեն ինչ անհատական է: Շատ անգամ տղամարդը իսկապես սիրահարվում է սեռական հարաբերությունից հետո: Հանդիպում են նաև այնպիսիները, ովքեր չեն կարող քնել այն կնոջ հետ, ում սիրում են, որովհետև վախենում են «ամեն ինչ փչացնել»: Միայն կնոջն է հասու հասկանալ, թե որ տեսակին պատկանող տղամարդու հետ գործ ունի:
 
Ընդունված է համարել, որ կանայք ավելի զգացմունքային են: Դա իրոք այդպես է, եթե խոսքը վերաբերում է զգացմունքների արտահայտմանը: Բայց ո՞վ է ասել որ տղամարդիկ անզգա են և քիչ զգացմունքային: Ուղղակի տղամարդիկ ավելի զուսպ են:
 
Փորձելով գրավել տղամարդուն՝ կինը երբեմն փորձում է շարժվել այն կարծրատիպով, ըստ որի տղամարդիկ սիրում են կույսերին: Սակայն տղամարդիկ դա մի փոքր այլ կերպ են ընդունում. նրանք գնահատում են անհասանելիությունը: Որքան անհասանելի է կինը այնքան տղամարդու մոտ ավելի ուժեղ է որսորդի բնազդը , հետևաբար՝ հետաքրքրությունն էլ ավելի մեծ է: Եվ այստեղ պետք չէ կորցնել չափի զգացումը, որովհետև տղամարդը չի կարող հավերժ «որսալ», նա ուղղակի կհոգնի:
 
Ինչքան էլ զարմանալի է, տղամարդիկ սիրում են, երբ կինն է առաջին քայլը անում հարաբերություններ ստեղծելու հարցում: 
 
Դա շոյում է նրանց ինքնասիրությունը: Նման կարծրատիպեր շատ կան, որոնցից շատերը համապատասխանում են իրականությանը, սակայն շատերն էլ` ոչ: Օրինակ` այն որ տղամարդուն կարելի է «կապել» կնոջը երեխայի միջոցով: Նման սխալ գործելակերպի հետևանքով շատ կանայք են կորցրել իրենց երջանկությունը: Իրականում տղամարդուն «կապել», եթե իհարկե կարելի է այդպես ասել, կարող է միայն ինքը` կինը: Այնպես որ, եթե սիրող ամուսին եք ուզում ձեր կողքին, պետք չէ օգտվել չստուգված «իրականություններից»: Լավ է ելքը փնտրեք ինքներդ ձեր մեջ:
 
 
 
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol28/ardyoq_giteq_tghamardkanc260.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (07.03.2014) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 2061 | Տեգեր: սեռերի հոգեբանություն, Տղամարդիկ, կին-տղամարդ հարաբերություններ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ