Երբեք մի՛ մոռացեք հարգել կնոջը, անգամ մանրուքներում
  Kiss.am Ձեզ դու՞ր է գալիս, երբ օրինակ որևէ հանդիպման ժամանակ դուք հարմարավետ տեղավորված եք աթոռի մեջ, իսկ ձեր կողքը մի կին ծանր աթոռն է մի կերպ տեղափոխում նստելու համար: Կարծում եմ՝ պատասխանը պետք է լինի` ՈՉ: ![]() • Աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս` գերադասելի է, որ տղամարդը մեկ երկու աստիճան կնոջից առաջ լինի, վերջինիս անվտանգության նկատառումներով: • Փողոցում, ինչպես նաև այլ հասարական վայրերում, կանանց նկատմամբ ուշադրությունը նույնպես կարևոր է: • Մայթով քայլելիս կանայք պետք է քայլեն ամենահարմար և ապահով մասով, իսկ տղամարդիկ պայմանականորեն «վտանգավոր» մասով` մայթեզրերով: • Իսկ եթե ղեկին կին է, հնարավորության դեպքում զիջե՛ք նրան և մի՛ նախատեք մեքենան վատ վարելու մեջ, ձեր զիջմանը պատասխան կստանաք գեղեցիկ ժպիտ: • Վերելակ մտնելիս առաջինը պետք է անցնի տղամարդը և օգնի կնոջը: Ապահովության համար, պետք է բռնել վերելակի դուռը, այնուհետև քաղաքավարի հարցնել ձեր ուղեկցուհու անհրաժեշտ հարկը, ապա սեղմել համապատասխան կոճակը: Տղամարդը փողոցում քայլելիս պարտավոր է ծանր պայուսակները տանել անձամբ, այլ ոչ թե թողնել կնոջ հայեցողությանը: Իսկ քաղաքային տրանսպորտում մի՛ մոռացեք զիջել տեղը: Իջե’ք, ի’ջեք երազներ, շոյող, անուշ երազներ… Հաճախ կանացից լսում ենք, որ երազում են ունենալ երջանկություն, փոխըմբռնեւմ և հարգանք ընտանիքում, ներդաշնակություն իրենց կյանքում: Երազում են հաջողության, հասկացվածության մասին: Սիրելի մարդու հոգածության, հարգանքի և անմնացորդ սիրո: Իսկ մի՞թե կանայք արժանի չեն դրան, իհարկե արժանի են: Կնոջ հարգանքին արժանանալու համար այս խորհուրդները կարող են օգնել: Հարգե՛ք ձեզ Ամենից առաջ պետք է ունենալ սեփական արժանապատվության գգացում: Եթե կինը կամ աղջիկը տեսնում է, որ դիմացինը ինքն իրեն չի հարգում, կարող է մտածել, որ դիմացինը չի կարող հարգել նաև իրեն, պարզապես նրա համար դա կարևոր չէ: Ինչ ցանես, այն էլ կհնձես: • Հարգանք, հարգանք և կրկին հարգանք կնոջ նկատմամբ: Եթե ցանկանում եք, որ փոխադարձ հարգանքի մթնոլորտ տիրի: Եթե ցույց տաք կնոջը, որ «դողում» եք նրա և ձեր հարաբերությունների համար, քանի որ նա ձեզ համար շատ թանկ է, միանգամից կշահեք նրա սիրտը և բարեհամբույր վերաբերմունքը: Կինը սիրում է իրեն պաշտպանված զգալ, ցու՛յց տվեք, որ դուք պատրաստ եք նրան պաշտպանել ամեն րոպե: Ժամանակն անցկացրած կնոջ հետ, չի կարելի համարել կորցրած: Անդրե Մորուա
• Ուշադի՛ր լսեք, երբ կինը խոսում է և պատմում իր մասին: Այդպես նա կսիրի ժամանակն անցկացնել ձեր միջավայրում և մթնոլորտում: Կանայք ամեն դեպքում կին են: Սիրում են խոսել, իսկ տղամարդիկ պետք է փոքր-ինչ համբերատար լինեն: • Թուլացրե'ք նյարդերը և հանգստացե՛ք: • Կանայք հաճախ մեղադրում են տղամարդկանց. «Նրանց հետ անհետաքրքիր է ժամանակն անցկացնել»: Սիրելի տղամարդիկ, ժամադրության գնալիս թուլացեք և մի՛ լարվեք: Լարվածությունը կարող է կաշկանդված մթնոլորտ ստեղծել: Իսկ եթե աղջիկը ձեզ հետ իրեն ազատ չզգա, հաջորդ ժամադրությունը չի կայանա: Եթե դուք կարողանաք աղջկան ծիծաղեցնել և բարձրացնեք նրա տրամադրությունը, նա ձեզ կհարգի և կընդունի, քանի որ դուք կարողացաք նրա դեմքին ժպիտ արթնացնել: ![]() • Մի' ստեք: Բոլոր տղամարդկանց պետք է հայտնի լինի, որ սուտը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին զայրացնում է: Եթե օրերից մի օր կինը հասկանա, որ ստել եք, նա անվերադարձ կկորցնի ձեր նկատմամբ հարգանքը: Իսկ երբ նկատում է, որ անկեղծ եք և վստահում եք նրան, նա կլինի առավելագույն անկեղծ և վստահելի: Կանայք սիրում են գնահատված լինել: Կնոջ աչքերում պետք է գաղտնիք լինի… • Երբ կինը խոսում է, նայե՛ք նրա աչքերի մեջ: Երբ նա խոսում է ձեզ հետ, ցույց տվեք, որ կարելի է ձեզ վստահել և խոսել ամեն ինչից` ցանկացած խնդրից և անախորժություններից: Կինը պետք է հասկանա, որ կարող է հույս դնել ձեր օգնության վրա` ակնկալելով աջակցություն: Այն տղամարդը, ով խելացի է խոսում սիրո մասին, այնքան էլ սիրահարված չէ: ժ. Սանդ
• Հաճոյախոսությունը, ջերմ խոսքերը շոյում են կանանց, բայց միայն լիովին անկեղծ խոսքերը, որոնք արտահայտում են վերաբերմունք, անհատական են և ոչ վերամբարձ: Եթե ուղում եք հաճոյախոսել ձեր սիրելիին և չգիտեք՝ ինչպես, մի՛ հիշեք անտիկ գրականությունը, դա կարող է նմանվել քծնանքի, այլ պարզապես ասեք սրտից հնչած 3 խոսքեր… Իսկ եթե հարմար առիթ չէ, ուղղակի լռեք, կանայք հասկանում են սրտով և աչքերով… Իսկ հաճոյախոսություն անելիս հիշե՛ք` վիրավորական է, երբ շեշտում են միայն արտաքին գեղեցկությունը, պետք է նկատի ունենալ նաև խելքը: Սիրելի՛ տղամարդիկ, կրկնեք, որ հարգում եք բոլոր կանանց, բացի նրանցից ովքեր անհարգալից են ձեր նկատմամբ: Կանայք նույնպես պետք է հասկանան, որ առանց փոխադարձ հարգանքի ոչինչ չի ստացվի: Ա՜խ այդ կանայք
Սիրելի՛ կանայք, եթե երբեմն տղամարդիկ անհարգալից են ձեր նկատմամբ, հնարավոր է, որ առաջինը դուք եք սխալ վերաբերմունք ցույց տվել: Երբեմն սխալները պետք է փնտրեք ձեր մեջ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 4020 |
| | |

