![]()
  Անահիտ Գրիգորյան, NEWS.am STYLE ![]()
Գոյություն ունի մոտ 20 տեսակի կուսաթաղանթ, որոնք տարբերվում են հաստությամբ, դիրքով: Աղջիկը կարող է կուսությունը կորցնել ինչպես ցավի զգացողությամբ և արյան հետքերով, այնպես էլ առանց դրանց: Կարող է այնպես լինել, որ այն մեկ անգամից չի պատռվում, կուսությունից վերջնականորեն զրկվելու համար երբեմն մի քանի սեռական հարբերություն է անհրաժեշտ լինում, և հայտնի չէ, թե դրանցից որ մեկի ժամաակ արյուն կարող է լինել: Բացի այդ, սավանի վրա արյան առկայությունը կախված է նաև տղամարդու առնանդամի չափերից. որքան մեծ է այն, այնքան ավելի հավանական է սավանի վրա կարմիր հետքերի առկայությունը: Կուսաթաղանթը նաև առաձգական է լինում: Այն պատռվում է առանց արյան` անկախ որևէ գործոնից: Իսկ եթե աղջկա մոտ լինում է ամուր կուսաթաղանթ, այն կարող է այդպես էլ ամուր մնալ և անգամ հեռացվել վիրահատական միջամտությամբ, քանի որ տղամարդն իր ողջ եռանդով հանդերձ չի կարող այն հաղթահարել: Կամ էլ այնպես է լինում, որ կինը կուսաթաղանթից ազատվում է միայն ծննդաբերության ժամանակ: Դասական կուսաթաղանթը բարակ թաղանթ է, 1-3 սանտիմետր խորությամբ: Այն հեշտությամբ հնարավոր է վնասել մաստուրբացիայի դեպքում, սակայն կուսությունից նման անհեթեթ կերպով զրկելու շանսերը մեծ չեն: Վերոնշյալից հետևում է, որ սավանի վրա հետքերից միայն չի կարելի դատել, ձեր սիրեցյալը կույս է, թե ոչ: Բացի այդ, պետք է հիշել, որ առաջին ամուսնական գիշերն աղջկա համար հուզիչ և փոքր-ինչ վախեցնող իրադարձություն է: Որպեսզի ամեն ինչ լավ լինի, պետք է ավելի ուշադիր ու քնքուշ լինել աղջկա նկատմամբ: Եվ մի՛ դատեք նրա «մաքրության» մասին սավանի սպիտակությամբ: Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյան
Այլընտրանքային նվագարկիչ այստեղ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 4466 |
| | |