![]()
  Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Կուսազրկումից հետո ահավոր ցավեր են եղել նաև երկրորդ և երրորդ հարաբերությունների ժամանակ (ցավը լինում է սկզբում), որը վախ է առաջացրել, և հարաբերություններ ունենալը անհնար է դառնում: Ի՞նչն է ահավոր ցավի պատճառը և ինչպե՞ս վարվել նման դեպքում: ՊԱՏԱՍԽԱՆ՝ Վախը սեռական հարաբերությունից սեռական խանգարում է, կոչվում է կոիտոֆոբիա և կարող է անհնարին դարձնել սեռական ակտի իրականացումը: Պատճառները բազմազան են՝ սեռական դաստիարակության սխալները (չափազանց խստաշունչ, սեռականի նկատմամբ վախ ներշնչող դաստիարկություն), ապատեղակատվությունը, սեռական հարաբերության ժամանակ ամուսնու կոպիտ վերաբերմունքը, ինչպես նաև բնավորության առանձնահատկությունները: Պետք է նշել, որ խնդիրը արդյունավետորեն բուժվում է: Պարզապես անհրաժեշտ է չհետաձգել՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
HD որակով դիտել այստեղ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2011 |
| | |