![]()
  Kiss.am
ԱՂՋԻԿՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ՎԱԽ Է ՏԱԾՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ «Հարկ է հիշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղամարդկանց վերաբերմունքից: Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ: Նրանց դուր են գալիս գրկախառնությունները, համբույրները, գուրգուրանքները և քնքուշ խոսքերը, բայց առաջիկա սեռական հարաբերությունը ընկալվում է վախով: Երիտասարդների համառությունը, աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, իսկ երբեմն էլ` բռնությունը կարող են նրան հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով ընտանեկան հետագա կայունությունը»,- զգուշացնում է Վ. Շահրամանյանը: Նրա իսկ խոսքերով` տղամարդը պետք է լինի համբերատար, նրբանկատ և ինքնավստահ: Այն հարցին, թե կուսազրկումից հետո երբ կարելի է ունենալ հաջորդ հարաբերությունը, բժիշկը հետևյալ պատասխանը տվեց. «Սեռական առաջին հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը ցանկալի է կատարել առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն»: Վ. Շահրամանյանը նաև ասաց, որ ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկնման դեպքում պետք է իմանալ, որ հարաբերությունն այդ շրջանում ցանկալի չէ: «Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը տղամարդն արագ է լիցքաթափվում: Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վարքը: Քաջ հայտնի է, որ զուգընկերուհու հանդիմանությունները մեծացնում են զուգընկերոջ անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը»,- ընդգծում է բժիշկը: «Իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների: Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ոչ զգալի և փաստորեն առանց ցավի, իսկ քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ապա առատ արյունահոսություն հազվադեպ է լինում: Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու խրտնած վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել»: ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԸ ԵՐԲԵՄՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է ԼԻՆՈՒՄ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՊԵՍ ՍԿԵՍՈՒՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «Բացառիկ դեպքերում կուսաթաղանթը կարող է լինել ամուր և զանգվածեղ: Սա կարող է խնդիր դառնալ կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքը, քանի որ տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի»,- նշում է սեքսապաթոլոգն ու հավելում, որ ամուսնական առաջին գիշերը երբեմն ճակատագրական և բախտորոշ նշանակություն է ունենում ամուսնական զույգի համար: «Սովորաբար, ինչպես արդեն նշվեց, առաջին ամուսնական գիշերը տեղի է ունենում առաջին սեռական հարաբերությունը, որը ուղեկցվում է հարսնացուի դեֆլորացիայով: Հաճախ երիտասարդ զույգերի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների սխալ տեղեկատվության և սեռակրթության բացակայության հետևանքով ամուսնական առաջին գիշերը լինում է խիստ ճակատագրական: Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի մտահոգված և հետաքրքրված են հարսնացուի դեֆլորացիայով, քան ամուսնական զույգը: Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում: Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ սեռակրթության բացակայության դեպքում կրկնապատկվում է: Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով»,- պարզաբանում է զրուցակիցը: Ըստ նրա` գոյություն ունի կուսաթաղանթի 20-ից ավելի տարատեսակ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ: «Այդ է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավային զգացողությունների: Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ: Ինչպես արդեն նշեցի, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ: Գոյություն ունի կուսաթաղանթի տեսակ, որը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ: Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր: Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաեւ սեռական խանգարումներ: Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ: Բացի այդ, թե՛ կնոջ, թե՛ տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի: Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են որևէ կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ: Իսկ առաջին անհաջող փորձը հնարավոր է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության իջեցման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց սեռական թուլության պատճառ դառնալ»,- զգուշացնում է Վ. Շահրամանյանն ու առաջարկում առաջին գիշերվա հերոսներին մի քանի օգտակար խորհուրդ: ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐՎԱ «ՀԵՐՈՍՆԵՐԻ» ՀԱՄԱՐ 1. Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլից, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա: Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում: 2. Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, նրան ասել ինչ-որ մեղմ, հաճելի բան: Ցանկալի է միացնել թեթև, մեղեդային երաժշտություն: Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին: 3. Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին ամուսնական գիշերը կվերածեն իսկական փորձության: Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզների մի ողջ փնջով: 4. Բարդ և խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է համբուրել զուգընկերուհուն` հարսնացուին, նրան նուրբ խոսքեր ասել: Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են ամուսնու ուշադրությունն ու հոգատարությունը: Իմաստուն քայլ է. նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպել: Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ներդաշնակ և տպավորիչ սեռական հարաբերության գրավականն է: Առաջին սեքս. երբ և ինչպես…
Ինչ է պետք իմանալ ամուսնական առաջին գիշերից առաջ. վախեր, ֆոբիաներ…
Մասնագետի ցուցումները կուսաթաղանթի մասին Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 4368 |
| | |