Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ ընկերները մեզ ջերմացնում են: Պարզվում է, որ մարդիկ, ովքեր մեզ մոտ դրական ապրումներ են առաջացնում, կարողանում են ջերմության սուբյեկտիվ զգացողություն առաջացնել: Ահա մի քանի հետաքրքիր փաստ ընկերության մասին.
1. Մասնագետները հաստատում են, որ ընկերների հետ հանդիպումն օգտակար է առողջության համար: Բանն այն է, որ ընկերների հետ հանդիպումից բարձրանում է պրոգեստերոն հորմոնի մակարդակը, ինչն էլ լիցքաթափում է մարդուն և հանում է հոգնածությունը:
2. Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ մոտիկ ընկերների հետ քիչ շփումը վատ է ազդում մարդկանց առողջության վրա: Ապացուցված է, որ նրանք, ովքեր քիչ ընկերներ ունեն, տառապում են ոչ միայն անքնությունից, այլ նաև խրոնիկ հոգնածությունից: Այդպիսի մարդկանց 90%-ն ավելի շատ է դեպրեսիայի մեջ ընկնում, քան նրանք, ովքեր ունեն շատ ընկերներ և պարբերաբար շփվում են նրանց հետ:
3. Կանանց և տղամարդկանց ընկերությունների միջև մեծ տարբերություն կա: Բանն այն է, որ տղամարդիկ միմյանց նկատմամբ ավելի հավատարիմ են և նրանք ավելի հեշտ են ներում իրենց ընկերներին, քան աղջիկներն իրենց ընկերուհիներին: Սա է պատճառը, որ տղամարդիկ ավելի հազվադեպ են փոխում իրենց ընկերներին:
4. Սոցիալական կայքերի օգտատերերի 90%-ը հաստատում է, որ ընկերություն կարելի է ստեղծել միայն կենդանի շփման և իրական հանդիպումների միջոցով:
5. Գիտնականները պարզել են, որ ծեր մարդիկ, ովքեր ավելի շատ են շփվում իրենց վաղեմի ընկերների հետ, քան հարազատների, ավելի երկար են ապրում: Պարզվել է նաև, որ հարազատների հետ շփումը որևէ կերպ չի ազդում մարդու կյանքի տևողության վրա:
6. Սոցիոլոգները պարզել են, որ Սիդնեյը համարվում է այն քաղաքը, որտեղ ապրում են ամենաընկերասեր մարդիկ:
7. Ինչքան մարդը կրթված է, այնքան ավելի շփվող է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր դպրոցից հետո չեն շարունակել կրթությունը, ընկերների հետ շփման խնդիրներ են ունենում:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: