Ինչպե՞ս խուսափել անցյալով ապրելու սովորույթից
 

   psymag.am

Ինչ խոսք, եթե կյանքը ճանապարհ է, իսկ մարդն անցորդ, ապա նա այդ ամբողջ ճանապարհը անցնում է քայլելով ետ-ետ՝ երբեք չտեսնելով, թե ինչ կա հաջորդ քայլին ու միշտ հիշելով այն ամենը, ինչ անցնում է իր կողքով: Մյուս կողմից, կան շատ մարդիկ, որոնք ներկայով են ապրում, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում մի կողմ դնել անցյալի հիշողությունները և տեսնել ներկայի գունավոր կողմերը: Այդ մարդիկ ապրում են անցյալի՝ իրենց ստեղծած փոքրիկ աշխարհում: Անցյալը հիշելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Հարցն այն է, թե ինչո՞ւմ է կայանում մտքերով անցյալ վերադառնալու անհրաժեշտությունը, ի՞նչ խորհրդավոր բան կա անցյալում, որ գրավում է, տանում իր խորը անկյունները և կուլ տալիս մարդկային բանականությունը: Այս հարցերը ինձ միշտ անհանգստացրել են:

Ինչպե՞ս խուսափել անցյալով ապրելու սովորույթից

Մենք, որպես կանոն, միշտ վերհիշում ենք կյանքի դրական և բացասական իրադարձությունները: Զարմանալի չէ, քանի-որ այդ իրադարձությունները հղի են բուռն էմոցիաներով: Կա կարծիք, որ շատ հաճախ մեր գլխում հայտնվում են բացասական մտքեր անցյալից, որոնք պայմանավորված են ուժեղ ապրումներով, զգացումներով և հոգու ցավով: Այս ապրումները կարող են փոխանցվել կյանքի այլ ասպեկտներին և կարող են խոչընդոտ հանդիսանալ մարդկային փոխհարաբերությունների համար:

Մոռանալ անցյալը, պարադոքսի պես է հնչում: Ասում են՝ մի բանը մոռանալու համար նախ պետք է այն հիշել: Անցյալը մոռանալը հնարավոր է՝ միայն հիշելով այն, ապրելով այն, ավարտելով ինչ ուզում ենք: Ճիշտ ինչպես բայերն ունեն ներկա, անցյալ և ապառնի ժամանակներ, այնպես էլ մեր կյանքում են առկա այս երեք պատուհանները: Հենց այս վայրկյանը մեկ վայրկյան հետո կգրվի անցյալի էջերին:

Սա նշանակում է, որ անցյալը, ներկան և գալիքը ապրում են մեկը մյուսի գրպանում: Մտավոր վերադարձ անցյալին՝ բառացիորեն նշանակում է մարդու չգիտակցված հակվածությունը դեպի անցյալ և մղումն ավարտելու անցյալում կիսատ թողած իրավիճակները:

Երբեմն տխուր եմ լինում ու փորձում եմ հիշել անցյալում պատահած որևէ ուրախ դեպք, որն իր ջերմ հիշողություններով տրամադրությունս կբարձրացնի: Այս կերպ փորձում եմ անցյալից օգուտ քաղել, սակայն կան մարդիկ, ովքեր ամեն վայրկյան ապրում են անցյալի բացասական հիշողություններով: Երբեմն անում ենք քայլեր, որոնց համար հետագայում մեզ մեղադրում ենք կամ վախենում ենք հետադարձ հայացք գցել անցյալին՝ մեզ մեղավոր համարելով որևէ դեպքի համար: Սակայն պետք է գիտակցել, որ մարդիկ կատարյալ չեն: Անցյալը պետք է կյանքի գիրք լինի, թերթելով այն պետք է հմտանանք, սովորենք նորը: Կյանքի ուղեցույց է հետևյալ արտահայտությունը.

«Հիշիր անցյալը, ապրիր ներկայով, մտածիր ապագայի մասին»: Անցյալը ներկա չպետք է դարձնել ու չպետք է ապրել ներկան՝ ձգտելով այն վայրկյան առաջ վերածել անցյալի… Կարծում եմ, որ իրականում անցյալը մոռանալն անհնար է, միայն հնարավոր է հնարավորինս կրճատել էմոցիանների ինտենսիվությունը: Հիշելով անցյալը` կարելի է օգտակար հետևություններ անել և հասկանալ, թե ի՞նչ է մեզ պետք և ի՞նչը պետք չէ:


Հիշողությունները մեր անձնական գրադարանի գրքերն են, որոնք պարբերաբար կարելի է աչքի անցկացնել: Անցյալը մեզ օգնում է, որ ճիշտ կառուցենք մեր ներկան:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/Vol20/ancyal.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (27.03.2014) | Հեղինակ: psymag.am W
Դիտումներ: 1691 | Տեգեր: հոգեկան անդորր, անցյալ, հոգեբանական | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ