Արսեն (28տ.) «Ինչպե՞ս գտնեմ կյանքի իմ մոդելը»:
![]()
  kiss.am ![]() «Ես մեծացել եմ մի ընտանիքում, ուր ոչ ոք ունակ չէր հասկանալու, լսելու, սիրելու… ոչ իրենք իրենց, ոչ շրջապատողներին: Ծնողներս ընտրել էին կենսական իրենց դիրքորոշումը իմ վերաբերյալ` «Անբաշար մի հիմար, ում մասին պետք է հոգ տանել»:
Գտնել ու իրացնել կյանքի սեփական մոդելը, ինքնությունս այդպես էլ չհաջողվեց…»:
![]() Հոգեբանական գիտելիքներից դուք կարծես «ներմուծել» եք պարզ այն թեզը, թե ամեն ինչում մեղավոր են ծնողները: Այնպես չեն, սիրել, այն չեն սովորեցրել… Պատասխանեք, Արսեն, դուք կցանկանայի՞ք մեծացած լինել մանկատանը: Որքան էլ անկատար եղած լինեն ձեր ծնողները, նրանք իրենց գործն արել են:
Եթե ինչ-որ բան չեն տվել, ուրեմն` հենց իրենք չեն ունեցել: Մենք պատասխան չենք տալիս այն ժառանգության համար, որն ստացել ենք, բայց պատասխանատու ենք նրա համար, թե ինչպես ենք տնօրինել այն: Դուք խոսում եք «ինքնության» մասին, բայց միևնույն ժամանակ պատրաստ եք ամեն ինչի` միայն թե չառերեսվեք ինքներդ ձեզ հետ` իրական, չհորինված:
Ձեր խոսքը ծախսվում է միայն սեփական թերությունները «տպավորիչ» ներկայացնելու վրա, որը ենթադրում է փախուստ իրականության հետ որևէ առերեսումից, դուք թույլ չեք տալիս փորձության ենթարկել ձեր «հպարտորեն ցածրացված» ինքնագնահատականը:
«Հարմարվել», փորձել ձեզ ինչ-որ բանում համարում եք ռիսկ: Դուք սարսափում եք լինել սովորական տղամարդ` սովորական սեքսուալությամբ, հույսերով ու վախերով: Գլխավոր հարցը ձեզ համար հիմա ոչ թե կյանքի «մոդել» գտնելն է, այլ այն, որ կարողանաք դրական ինչ-որ բան անել ինքներդ ձեզ և մյուսների համար` լինելով հենց այնպես «թերի ու անկատար», ինչպիսին կաք:
Երջանիկ լինելու 7 սկզբունք. Աշխատող խորհուրդներ 10 պատվիրաններ երջանիկ հարաբերությունների համար
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1122 |
| | |