Ինչի՞ց են վախենում տղամարդիկ
 

   Ero-Mix channel

Թվում է, թե ուժեղ սեռի ներկայացուցիչները չպետք է վախենան ոչնչից ու ոչ մի բանից, բայց այդ ամենը ընդամենը միֆ է, տղամարդիկ ինչպես կանայք նույնպես ունեն իրենց վախերը, և անգամ ամենաիդեալական թվացող տղամարդուն անհնարին է պատկերացնել առանց ներքոհիշյալ վախի տեսակների.

 

 Ինչի՞ց են վախենում տղամարդիկ

 

«Իսկ ե՞րբ ենք ամուսնանալու». այս արտահայտությունը ամենից շատն է վախեցնում տղամարդկանց, նրանք ուղղակի սարսափում են ընտանեկան հոգսերից, անկատար, չստացված ամուսնությունից, երեխաներից...

Դավաճանություն. Բոլոր տղամարդիկ վախենում են դավաճանված և խայտառակված լինելուց, նրանք ագրեսիայի մեջ են ընկնում անգամ այն մտքից, որ իրենց սիրելին կարող է լինել ուրիշինը: Պակաս վախ չի պատճառում տղամարդկանց նաև սեփական դավաճանությունը կնոջը հայտնի դառնալը:

Տղամարդիկ շատ են վախենում նաև հայտնվելու կնոջ իշխանության ներքո. միայն գիտակցումը, որ կդառնան խաղալիք կնոջ ձեռքին ու կհայտնվեն նրանց կրունկների տակ, սարսափեցնում է:

Անհաջողություն անկողնում. Վախի զգացում, որ իրենց «ամենագլխավոր արժանիքը» կարող է դավաճանել ամենապատասխանատու պահին, դասվում է տղամարդու ամենավատ երազներից շարքին:

Գեղեցիկ կանանցից. Զարմանալի է, բայց տղամարդիկ իրոք վախենում են գեղեցիկ կանանցից, ավելի շուտ վախենում են նրանց կողմից արհամարհանքի ու մերժման արժանանան:

Առանց գումարի և հեղինակության մնալը տղամարդու հուսալքության և խուճապի գլխավոր պատճառը կարող է հանդիսանալ:

Տղամարդկանց վախեցնում է նաև, այն փաստը, որ իրենց սիրելի կինը կարող է դուր չգալ շրջապատին` ծնողներին, ընկերներին:

Մենակություն. Տղամարդիկ վախենում են նաև կյանքում մենակ և անօգնական մնալուց, դժվար է պատկերացնել տղամարդու կյանքը առանց կնոջ, մանավանդ, երբ ծերությունն այնքան էլ հեռու չէ:

Ինչպես երկրագնդի բոլոր մարդկանց, տղամարդկանց նույնպես երբեմն սարսափ են պատճառում մահվան, անբուժելի հիվանդության մասին մտորումները:

Կնոջ արցունքները, որքան էլ զարմանալի է, իրոք կարող են տղամարդուն վախեցնել. շատ տղամարդիկ պատրաստ են ամեն քայլի գնալ, միայն թե երբեք չտեսնեն կանացի արցունքեր:


 

HD որակով դիտել այստեղ:


 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol25/txamardkayin_vaxer_p.jpg

Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: Davbad (18.02.2015) | Հեղինակ: Ero-Mix channel W
Դիտումներ: 1532 | Տեգեր: Տղամարդիկ, սեռերի հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ