Թրեյսի Կոկս. Տղամարդկանց՝ կնոջ մեջ գրավող հատկանիշների տասնյակը
 

   kiss.am

Միջանձնային հարաբերությունների փորձագետ Թրեյսի Կոկսը, ով հրատարակել է 14 գիրք, համոզված է, որ կանայք իզուր են ժամանակ կորցնում` փորձելով հասնել նրան, ինչ, իրենց կարծիքով, պետք է տղամարդուն:

 

Թրեյսի Կոկս. Տղամարդկանց` կնոջ մեջ գրավող հատկանիշների տասնյակը


Առաջին հերթին դա վերաբերում է սեքսուալությանը: Թրեյսին, հիմնվելով մի շարք հետազոտությունների վրա, պնդում է, որ զգացմունքային կապը տղամարդու համար ավելի կարևոր է, քան սեքսուալը:
«Կանանց ճնշող մեծամասնությունը սխալ  կարծիք ունի այն մասին, թե ինչ է պետք տղամարդուն, -ասում է Թրեյսին: -Նրանք կարծում են, որ ուժեղ սեռը  կնոջ մեջ գնահատում է երիտասարդությունը, արտաքին տեսքը, ինքնավստահությունը, խելքն ու կատարյալ մարմինը: Իսկ իրականում, եթե կազմենք տղամարդկանց` կնոջ մեջ գրավող հատկանիշների տասնյակը, այդ դեպքում այդ  նշված հատկանիշները տվյալ խումբ չեն մտնի»:
Իսկ ո՞ր հատկանիշներն են այդ ցուցակում: Թրեյսիի կարծիքով՝
«բարեսրտությունը» (ոչ թե սեքսուալությունը), բարությունը, լսելու ունակությունը, վստահություն ներշնչելը, տղամարդու կատակների վրա ծիծաղելու ունակությունը և այլն: Եթե տղամարդն իրեն կին է ընտրում երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու նպատակով, ապա նրա համար կարևոր է, որ ընտրյալը թույլ տա հոգ տանել իր մասին, լինի թույլ և տղամարդուց կախված, այլ ոչ թե ուժեղ և ինքնուրույն:
Մեծ կրծքերից ու երկար ոտքերից ավելի  ուժեղ սեռը գնահատում է լավ բնավորությունը, խոհարարական հմտությունները և կնոջ մայրական ջերմությունը: «Բոլոր դիետաները, պիլինգները և նորաձևության վերջին ճիչը տղամարդուն կարող են անկողնում պահել միայն գիշերը,- համոզված է Թրեյսի Կոկսը: - Բայց մշտական  սիրուհու կամ կնոջ կարգավիճակում տղամարդը ձեզ չի տեսնի»:  Ձեր կողքին տղամարդը պետք է իրեն թագավոր զգա, այլ ոչ թե ստրուկ:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol22/12.05.13spb3-1-.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (11.07.2014) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 2278 | Տեգեր: Կանայք, Երկուսով, սեռերի հոգեբանություն, Տղամարդիկ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ