Ցերեկային քուն. օգտակար և վնասակար կողմերը
11.04.2015, 10:00
 

   WebTop Video

Օգտակար է արդյո՞ք ցերեկային քունը: Պետք է արդյո՞ք քնել ցերեկը: Շատերին հետաքրքրող այս հարցերին պատասխանում է Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի ղեկավար, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը:

 

Ցերեկային քուն. օգտակար և վնասակար կողմերը

 

Նրա խոսքով՝ հնարավոր չէ միանշանակ ասել ցերեկային քունը օգտակար է, թե ոչ: Ամեն ինչ կախված է մարդուց և նրա օրգանիզմից, ինչպես նաև նրա մոտ քնի խանգարումների առկայությունից: Եթե մարդը քնի խանգարումներ ունի, ցերեկային քունը, մասնագետի խոսքով, նրան հակացուցված է, քանի որ դա բացասաբար է անդրադառնալու գիշերային քնի որակի վրա՝ էլ ավելի սրելով առկա խնդիրները:

Սակայն, մասնագետի խոսքով, կան մարդիկ, որոնց դեպքում ցերեկային քունը չի անդրադառնում գիշերային քնի որակի վրա: Այս մարդկանց ևս, ամեն դեպքում, ցերեկը շատ երկար քնել պետք չէ: Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ ցերեկային քնի օպտիմալ տեւողությունը 45-60 րոպե է, ոչ ավել (գիշերային քունը պետք է տևի 6-8 ժամ):

Կան նաև մարդիկ, որոնք ցերեկը քնում են 5-10 րոպե, և դա նրանց բավական է լինում հանգստանալու և թարմանալու համար: Այս մոտեցումը, մասնագետի խոսքով, ևս նորմալ է համարվում, եթե, իհարկե, ցերեկային քնի այս տեսակը գիշերային քնի որակի վրա չի անդրադառնում:

Հիշեցնենք, որ, ավստրալիացի գիտնականների պնդմամբ՝ ցերեկային քունը վատթարացնում է մինչև 5 տարեկան երեխաների գիշերային քունը: Երեխաները ավելի դժվար էին քուն մտնում ցերեկը, տուժում էր նաև քնի տևողությունը:

Բացի այդ՝ արթուն մնալու ամեն ժամ նպաստում է օրգանիզմում ադենոզինի մակարդակի բարձրացմանը և դա նպաստում է գիշերային քնի որակի բարելավմանը, պնդում են մասնագետները: Երբ մարդը քնում է ցերեկը, ուղեղը ազատվում է կուտակված ադենոզինից, ինչի հետևանքով գիշերային քունը կարող է բարդանալ: Այս մասին տեղեկացնում է med.news.am-ը:


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Дневной сон
 
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ բազմազան | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան, օգտակար խորհուրդներ
Դիտումներ: 1413 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ