Խորհուրդներ սկսնակ վարորդների համար
26.11.2013, 09:05 | |||||||
  kiss.am Լավ վարորդ դառնալու համար որոշակի ժամանակ է պետք: Ժամանակի տևողությունը կախված է անհատից, սակայն միջին հաշվարկներով լավ վարորդ լինելու համար պետք է միջինը 50-60 հազար կմ վարել: Իհարկե, անհրաժեշտ է սովորել հատուկ ավտոդպրոցներում: Պետք է ունենալ տարիների փորձ: Ավտովթարներից, դժբախտ պատահարներից խուսափելու համար պետք է վարորդը հաշվի առնի մի քանի պարագա` արագություն, տեսադաշտ, կանխատեսում: Կանխատեսման կարողությունը այս պարագայում ամենաանհրաժեշտն է: Այսինքն, վարորդը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ կլինի մեկ վայրկյան հետո: Կարևոր է նաև վարորդի հոգեվիճակը: Չէ որ վտանգավոր և տհաճ միջադեպերից խուսափելու համար, վարորդը պետք է լինի ծայրահեղ ուշադիր: Մինչ ղեկին նստելը նա պետք է մի կողմ դնի իրեն անհանգստացնող մտքերը, ճնշող հույզերը և ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի ճանապարհին: Անվտանգ երթևեկության համար շատ կարևոր է նաև վարորդի ճիշտ դիրքը: Ավտոդպրոցներում սկսնակ վարորդներին առաջինը սովորեցնում են մեքենան վարելիս ճիշտ դիրքով նստել: Մեքենա լավ վարելու համար ամենևին էլ պարտադիր չէ կարողանալ կամ հասկանալ մեքենայի տեխնիկական վիճակը, դա մասնագետների գործն է: Պարզապես վարորդին անհրաժեշտ է գլուխ հանել տարրական խնդիրներից: Ժամանակակից ավտոմեքենաները բավականին հեշտացնում են վարորդի գործը, իրենք են հուշում, թե իրենց ինչ է պետք: Վարորդն ընդամենը պետք է կարողանա այդ հուշումներից գլուխ հանել, այսինքն` ինչ են ցույց տալիս մեքենայի տարբեր ցուցիչները: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1946 | Բեռնումներ: 0
| | |