06.07.2015, 10:44 | |
![]() | |
Շամպայն նախընտրում են կոկետուհիները: Այդպիսի կանայք դեմ չեն լինի ամուսնանալ իրենցից տարիքով մեծ տղամարդկանց հետ: Նրանք սովորաբար հակված են դավաճանելու իրենց ամուսնուն և արբում են գրեթե միանգամից: Օղի նախընտրում են կոշտ, մարտական բնավորությամբ կանայք: Նրանք չեն թաքցնում իրենց ցանկությունները և արբում են շատ դանդաղ: Կոնյակը միջին տարիքի կանանց խմիչքն է համարվում, որոնց անհրաժեշտ է ջերմություն, խնամք և քնքշանք: Եթե դուք այդպիսի կնոջ կողքին եք, ապա նրան ավելի շատ ուշադրություն դարձրեք, ձգտեք հասկանալ նրա հոգին, և նա հավերժ կսիրի ձեզ: Վիսկի խմում են իրենց ուժերի վրա վստահ անբարդույթ կանայք: Խմելով` նրանք կարող են դառնալ անկանխատեսելի: Արբում են շուտ, իսկ առավոտյան չեն սիրում հիշել նախորդ օրը, քանի որ կարող էին ինչ ասես արած լինել: Տեկիլան էստրավագանտ, պայթունավտանգ կանանց համար է: Նրանք կարող են լինել վտանգավոր, սակայն մի քանի բաժակից հետո լրիվ կտրվում են աշխարհից: Ռոմ-կոլան այն կանանց խմիչքն է, ովքեր միշտ սիրում են ինչ-որ փորձարկումներ անել: Մինչ կհասցնեն արբել, նրանք ուշքի են գալիս, և շատ հաճախ աննկատ հեռանում են: Մի խոսքով, նրանց հետ չես ձանձրանա: Կարմիր գինի նախընտրում են զգացմունքային, կրքոտ կանայք: Արտաքինից նա կարող է զսպված լինել, սակայն հոգու խորքում փոթորիկներ են ալեկոծվում: Շուտ չեն արբում, իսկ գինովցած վիճակում անկրկնելի են: Սպիտակ գինին զսպված, իրենց արժեքը իմացող, սառը և հաշվենկատ կանանց համար է: Նրանք միշտ սթափ են մնում և խիստ ուշադիր են իրենց արարքներում: Լիկյորը քաղցր կանանց համար է, ովքեր վարում են տնային կենսակերպ: Նրանք լավ տնային տնտեսուհի են, սիրում են թանկարժեք նվերներ: Գարեջուրը ոչ պահանջկոտ կանանց խմիչքն է: Այս կանայք հիանալի «տղա են»: Նրանք նաև լավ խորհրդատու և հավատարիմ գործընկերներ են: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |
| |
Դիտումներ: 1929 | Բեռնումներ: 0 | |