30.05.2015, 12:25 | |||||||
![]()
  MaryLove
Արևածաղիկ Այս ծաղիկները նախընտրող մարդը հավատարիմ է այն ամենին, ինչի հետ կապված է իր կյանքը: Սա վերաբերում է սիրուն, ընկերությանը և անգամ հետաքրքրություններին: Արևածաղիկ-մարդը սիրում է զվարճանքներ, նա իսկապես դրանցից գլուխ է հանում: Այս մարդկանց շարքում հաճախ հանդիպում են կարիերիստներ և շատ նպատակասլաց մարդիկ:
Շուշան Այս մարդիկ բացարձակ զուրկ են ինքնաքննադատությունից: Նրանք շատ ինքնավստահ են: Իրենց լավագույնն են համարում ամեն ինչում. նրանք թագավորներ ու թագուհիներ են: Սիրում են արվեստն ու դրա հետ կապված ամեն ինչ: Շատ լավ ընկալում են մյուսների տրամադրությունն ու ապրումները: Այս մարդկանց շարքում շատ են հանդիպում սուտասաններ: Սիրում են թանկ զարդեղեն և շքեղ հագուստ:
Կակաչ Շուշանների հետ նման են իրենց բարձր ինքնագնահատականով, սակայն մյուս հարցերում ճիշտ հակառակն են: Տարբերվում են հավատարմությամբ և հաստատունությամբ: Ճկուն են և նրբազգաց: Վստահելի ընկերներ և ամուսիններ են: Հանգիստ են տանում կյանքի բոլոր դժվարություններն ու երազում են իդեալական աշխարհի մասին:
Երիցուկ Միշտ հասնում են իրենց նպատակներին: Շատ համառ են և կանգ չեն առնում ոչ մի դժվարության առջև: Եթե սիրում են` մինչև կյանքի վերջ, եթե չէ` ուրեմն անիմաստ է սպասելը: Նրանք երբեք խոսքի տակ չեն մնում:
Պիոն (քաջվարդ) Ահա թե ով է իրականում հակասական ամեն ինչում: Հաճախ նրանք բազում չիրականացված երազանքներ ունեն, քանի որ ուզում են ամեն ինչ ու միանգամից, իսկ ահա դրանց հասնելու համար ոչինչ չեն ուզում կամ չեն կարողանում անել:
Վարդ Կարողանում են ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ: Շատ փառասեր են և իրենց նպատակներին հասնում են հնարավոր բոլոր մեթոդներով: Գիտեն սիրել: Նրանց կամքի ուժը շատ է զարգացած, այս մարդիկ ինչ-որ մի ոլորտում իրենց շատ վառ արտահայտում են: Բավականին հպարտ են:
Քրիզանթեմ Ճիշտն ասած՝ ձանձրալի մարդ է: Ընդմիշտ փորփրում են իրենց ներաշխարհում, իրենք իրենց անդադար հարցեր են տալիս: Այդ հարցերով տանջում են նաև մյուսներին: Երբեմն շատ դժվարությամբ են շրջապատի հետ լեզու գտնում:
Յասաման Որոշ չափով նման են քրիզանթեմներին, սակայն այն տարբերությամբ, որ այս մարդիկ չափազանց ցածր ինքնագնահատական ունեն: Շատ վախկոտ մարդիկ են: Նրբաճաշակ են, սիրում են բնությունն ու դրա հետ կապված ամեն ինչ:
Մանուշակ Այս մարդիկ պատկանում են մելամաղձոտների շարքին: Նրանց մեջ շատ են վատատեսները: Նրանց հայացքը հաճախ ուղղված է դեպի անցյալը: Խորասուզված են իրենց ներաշխարհում, անհանգիստ են: Սիրած էակին նույնացնում են իրենց իդեալի հետ: Ռոմանտիկ են և զգացմունքային,- հայտնում է MaryLove-ը:
Ձեր սեքսուալ բնութագիրը՝ ըստ հորոսկոպի
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3478 | Բեռնումներ: 0
| | |