kiss.am Ո՞վ Է ասում, որ կինը մեքենան գնում Է կոշիկի ու պայուսակի նման: Հավանեց, կգնի, չհավանեց, չի գնի: Հարցումների համաձայն՝ մեքենայի արտաքինը որոշիչ գործոն չէ կնոջ համար:
Նախևառաջ նրանք գնահատում են ապահովությունը: Չէ՞ որ այդ մեքենայով պիտի երեխաներին ու ծնողներին տեղափոխել: Դրա համար կանայք սկզբում հարցնում են՝ կա՞ արդյոք ABS համակարգ մեքենայում, անվտանգության բարձիկներ: Վթարի դեպքում մետաղը որքան է ծռվում: Շատ կանայք սիրում են բարձր մեքենաներ, տեսանելիությունը մեծ է և հատկապես սկսնակներն իրենց ապահով են զգում բարձր մեքենայում: Անկարևոր չեն նաև վառարանն ու օդափոխիչը, ձայնարկիչը: Կանայք ընտրում են «ավտոմատ», ոչ մեխանիկական համակարգեր, ներքին կաշվե, փայտե դետալներն ավելի շատ տղամարդկանց են հուզում: Ուժեղ սեռի ներկայացուցիչները մեծ մեքենաներ են սիրում, կանայք՝ փոքր:
Ինչո՞ւ: Պարզապես իրատեսորեն նկատել են, որ փոքր մեքենան հեշտ է տեղավորել կանգառում, վարել քաղաքում: Փոքր մեքենան շատ ավելի հարմար է, իսկ կինն ամենուր ձգտում է հարմարավետության: Տղամարդիկ իրավացի են, որ կանայք չեն հասկանում մեքենայի տեխնիկական ցուցանիշներից: Նրանց չի հետաքրքրում շարժիչի ծավալը, առավելագույն արագությունը, ինչը կարևորում են տղամարդիկ: Պատճառն այն է, որ նրանք ագրեսիվ վարորդներ են: Իսկ կինն արագությունն առաջնային չի համարում: Նրա համար գլխավորն ապահովությունն է: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 998 |
| | |

