Kiss.am Ինչ խոսք, հաճելի է, երբ տղամարդը սկսում է սիրահետել կնոջը: Ֆլիրտը զարդարում է կնոջը, նրա աչքերը լցվում են յուրահատուկ փայլով, սկսում է ավելի հաճախ ժպտալ, նույնիսկ քայլվածքն է դառնում ավելի թեթև ու ինքնավստահ: Իսկ երբ տղամարդը 5-10 տարով փոքր է, ապա դա ավելի մեծ ներուժ է հաղորդում կնոջը, քանի որ նման տարիքային տարբերությունը վկայում է, որ կինը նախկինի պես երիտասարդ ու գրավիչ է:
Սակայն երբ կինն սկսում է հասկանալ, որ ֆլիրտը վերաճում է ավելի լուրջ ինչ-որ բանի, նրա գլխում սկսում են պտտվել մի շարք հարցադրումներ, որոնք սկսվում են մեկ բառով` «բայց»…
…Բայց ինչ կասեն շրջապատում Սա ամենատարածված հարցերից է բոլոր ժամանակներում: Քիչ հավանական է, որ ձեր շրջապատի մարդիկ ավելի լավ են հասկանում այն, թե ինչ եք զգում դուք: Խոսքն այն մասին չէ, որ հաշվի չառնեք մտերիմների ու ընկերների խորհուրդները: Եթե միաձայն պնդում են, որ ինչ-որ բան սխալ եք անում, նրանց արժի ականջ դնել, որովհետև կիրքը երբեմն իսկապես կուրացնում է մարդկանց: Բայց ուրիշների կարծիքը դարձնել իշխող ու վճռորոշ սխալ է: Երիտասարդ սիրելի էակը լցնում է կնոջ կյանքը իր ներուժով, նրա հետ ուրախ է անցնում, երբեմն նույնիսկ` ծայրահեղ ուրախ: Կինն էլ կարծես ավելի երիտասարդ է դառնում օր առ օր: Սեքսը տարիքով երիտասարդ տղամարդու հետ մի այլ հաճույք ու բավականություն է: Բայց միշտ չէ, որ նման ուրախ հարաբերությունները տանում են մշտապես ուրախ արկածների և բուռն գիշերների: Լիարժեք հարաբերությունների համար անհրաժեշտ են ընդհանուր հետաքրքրություններ, նախասիրություններ, անսպառ թեմաներ խոսակցությունների համար: Եվ կարող է պատահել այնպես, որ նրա երիտասարդ տարիքի պատճառով ձեր հետաքրքությունները բացարձակ տարբերվեն իրարից:
Ինչ էլ խոսեն սեռերի իրավահավասարության մասին, տղամարդը միշտ էլ կցանկանա ավելի ուժեղը լինել զույգի մեջ: Այլ դեպքում նրա համար ավելի հեշտ կլինի հեռանալ և գտնել նրան, ում համար նա հերոս կլինի: Վերջիվերջո սիրելիի երիտասարդությունը առիթ է հենց կնոջ համար ավելի երիտասարդանալու, ոչ թե նրան «հասցնելու» ձեր տարիքին:
Ձեր հարաբերությունների հեռանկարը Հիմնական վտանգը սպասում է ձեզ հարաբերությունների հեռանկարային զարգացման դեպքում: Մի քանի տարի շարունակ նրա համար անկասկած հետաքրքիր կլինի ձեր կողքին: Բայց վաղ թե ուշ նա ձեր օգնությամբ «կաճի» ու անգամ «կանցնի» ձեզ: Այս փուլում հաճախ տեղի է ունենում հարաբերությունների խզում: Подпишитесь на доски (Երկուսով (կին-տղամարդ շփում)) следующих пользователей Pinterest: Օգտակար. Подпишитесь на доски (Ամուսնություն) следующих пользователей Pinterest: Օգտակար. Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3791 |
| | |
