20 պատճառ, թե ինչու է կին լինելը հրաշալի. կեսլուրջ-կեսկատակ
 

   erkusov.com

20 պատճառ, թե ինչու է կին լինելը հրաշալի. կեսլուրջ-կեսկատակ

 

* Մենք մի քանի րոպեում կարող ենք հոգնած երեսին դեմք «նկարել»:

 

* Կարող ենք օրվա ընթացքում փոփոխել մեր հասակը` կոշիկների շնորհիվ: 

 

* Ամեն ամիս կնոջ օրգանիզմը «ռեստարտ է լինում», թարմանում է:

 

* Միայն կինը կարող է իր ներսում երկու սրտի տրոփյուն ունենալ:

 

* Կարող ենք ճաշ եփելու ընթացքում ընկերուհու հետ հեռախոսով վերջին լուրերը քննարկել՝ ամբողջ ժամանակ հեռուստացույցը տեսադաշտից բաց չթողնելով (Ֆեյսբուքում գրվելով):

 

* Եթե ցանկանանք, կկարողանանք հասկանալ տղամարդուն: 

 

* Հետաքրքիր տղամարդու ուշադրությունը գրավելու համար հարկ չկա գերբնական ջանքեր գործադրել, բավական է մի հայացք գցել թարթիչների տակից:

 

* Կարող ենք ցանկացած պահի գլխացավ ունենալ, տրամադրություն չունենալ և չանել այն,  ինչ չենք ուզում:

 

* Ավելի լայն տեսադաշտ ունենք, հիշում ենք ամեն ինչ, երբեմն նաև այն, ինչ պետք չէ:

 

* Կանացի տրամաբանությունը կզինաթափի ցանկացած տղամարդու, քանի որ դրա լիակատար բացակայությունն ուղղակի ապշեցնում է:

 

* Եթե տղամարդու հետ խոսակցության անհաճո թեման ուզում ենք փոխել, բավական է մի թեթև շարժումով հետ տանել մազերն ու շոշափել ականջօղը:

 

* Տղամարդուն երջանկացնելու համար երբեմն բավական է, որ ուղղակի լռենք:

 

* Մենք կարող ենք չասել մեր ցանկության մասին, լրջորեն սկանդալ սարքել, եթե այն չիրագործվեց, իսկ հետո արդարանալ, որ նախակրիտիկական օրեր էին:

 

* Կանացի պայուսակում կարելի է տեղավորել անհավանական քանակությամբ, «առաջին անհրաժեշտության» առարկաներ:

 

* Եթե ուզենք որևէ մեկին համբուրել, նա չի փնթփնթա, թե ծակծկեցինք այտը:

 

* Եթե ուզենք որևէ մեկի հետ սեքսով զբաղվել, մերժվելու հավանականությունը գրեթե զրոյական է:

 

* Ատոմային ռումբի պես անդիմադրելի արցունքներով կարող ենք տղամարդուն լիակատար կապիտուլյացիայի ենթարկել:

 

* Պարտադիր չէ ամեն օր սափրվել, բավական է ամիսը մեկ անգամ մազազերծել ոտքերը, թևերը, երբեմն էլ ամբողջ մարմինը:

 

* Կարող ենք անդրավարտիքի շղթան թափով բարձրացնել, առանց ավելորդ զգուշության:

 

* Տղամարդու հագուստը մեզ դարձնում է սեքսուալ, իսկ կանացի հագուստով տղամարդը միշտ էլ հիմար տեսք ունի:

 

* Եթե գրավիչ տղամարդը մեզ դուր է գալիս, արտաքուստ ոչինչ դա չի մատնում:

 

Գրում է ֆեյսբուքյան օգտատեր Ալինա Դերձյանը:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol27/kin_linelu_aravelutyunnery.jpg

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Davbad (15.04.2015) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 971 | Տեգեր: Կանայք, հումոր | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ