Նաիրա (19տ.) «Ես ինձ միայնակ եմ զգում հարազատների ու ընկերների մեջ»:
 

   kiss.am


Նաիրա (19տ.) «Ես ինձ միայնակ եմ զգում հարազատների ու ընկերների մեջ»:

«Իմ խնդիրն այն է, որ չնայած ընկերներիս, ընտանիքիս, զուգընկերոջ առկայությանը, ինձ միայնակ եմ զգում: Հաճախ է ուղեկցում անպիտանիության, լքվածության զգացումը… Կարծես մեկը մոռացել է իր սիրելի խաղալիքը անկյունում: Հատկապես ծանր է երեկոյան ժամերին: Գիտակցում եմ, որ դա աշխարհի իմ սուբյեկտիվ ընկալումն է, և երջանիկ զգացողությունից ինձ ընդամենը մի քայլ է բաժանում, բայց ուժ չունեմ անելու այդ քայլը:

Մեկ-մեկ ուզում եմ փախչել տնից, բայց այլ տեղ չունեմ գնալու: Ինձ թվում է` ես պետք չեմ ընտանիքիս անդամներին, հետաքրքիր չեմ նրանց համար: Ինձ «ձգում են» մեծ պատուհանները, ուզում եմ ձեռքով ջարդել ապակիները: Օտար եմ զգում այստեղ, մոլորվում եմ, բախվում  չարության, ստի, գողության, ծախվածության հետ ամենուր…
Բացի այդ` ինձ մի կասկած է հաճախ անհանգստացնում` արդյո՞ք ես ամեն ինչ չափազանց դրամատիկ չեմ ընկալում: Չէ՞ որ շատ բան չեմ ուզում. ընդամենը ցանկանում եմ բարություն զգալ մարդկանց ձայներում և հաճելի ինչ-որ բան լսել իմ հասցեին: Թեև ինքս էլ «գանձ» չեմ… ու այսպես բարդացնում եմ կյանքս: Կարո՞ղ եք ինձ ինչ-որ բան խորհուրդ տալ»:

 Պատասխան

Ապակիներով սահմանափակված պատուհանի պատկերի հիմքում հնարավորությունն է, որը մարդը չի կարողանում իրականացնել: Այլ կերպ ասած` ձեր կյանքում կա ամեն ինչ միայնակ, ոչ պիտանի ու լքված չզգալու համար, ամենը` երջանիկ զգալու համար: Իսկ ի՞նչ է ձեզ պակասում: Դուք ասում եք «փոքրիկ քայլ»: Իսկ ի՞նչ է այդ քայլն իրենից ներկայացնում:

Դուք մտածում եք, որ այդ քայլը պետք է անել մյուսները: Նրանք պետք է ցույց տան, որ դուք պետք եք նրանց, հետաքրքիր եք նրանց համար, բարություն արտահայտեն ձայնի մեջ, երբ խոսում են ձեզ հետ: Եվ դուք սպասում եք, թե երբ դա տեղի կունենա… Դուք կանգնել եք պատուհանից այս կողմ և սպասում եք: Ու ոչինչ տեղի չի ունենում:  Նրանք բոլորը մնում են այնտեղ, իսկ դուք այստեղ: Նրանք չեն ջարդի այդ ապակին, որովհետև չեն զգում այն: Ապակին զգում եք դուք: Հենց դուք եք ցանկանում ջարդել այն: Բայց դեռ չեք կոտրում:

Ի՞նչ է նշանակում կոտրել ապակին… Հենց դուք եք պատասխանում այս հարցին` բարություն լսել ձեր հանդեպ ձեր իսկ ձայնի մեջ, լսել ինչ-որ լավ բան սեփական անձի կողմից… Ահա, թե ինչից պետք է սկսել:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol15/55324d6e1d4d-1-.jpg

Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: Admin (09.12.2013) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 1051 | Տեգեր: Հոգեբանություն, Հարցեր հոգեբանին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ