kiss.am Հարց Պատասխանում է «Սիրում եմ ամուսնացած տղամարդու…». այսպիսի իրականությունը կարող է շատ վատ անդրադառնալ մարդու հոգեկան առողջության վրա` հանգեցնելով նյարդային համակարգի որոշ խանգարումների, սթրեսածին երևույթների և այլն: Այդ պատճառով այսպիսի իրավիճակում շատ կարևոր է դառնում ամենամտերիմ ընկերուհուց լսել մխիթարական և ձեր արարքն արդարացնող խոսքեր:
Շատ կանայք, ովքեր խոստովանում են. «Ես սիրում եմ ամուսնացած տղամարդու…», ուղղակի և անուղղակի կերպով միշտ ապրում են մեղքի զգացում, որն իրենց մեջ արթնացնում է հասարակությունը և «հասարակական կարծիք» հասկացությունը: Չէ՞ որ լինելы վատ կին դեռ կարող է արդարացված լինել, իսկ ահա լինել նույնիսկ լավագույն սիրուհին, չի կարելի, ամոթ է ու սարսափելի: Կրծող մեղքի զգացումը խանգարում է քեզ կողմնորոշվել սեփական զգացմունքներում: Այն իր ազդեցությունն ու ստվերն է թողնում ձեր և ձեր սիրելիի ցանկացած որոշման և գործողությունների վրա: Այդ պատճառով պետք է նախևառաջ պատասխանատվություն վերցնել և կրել սեփական արարքների համար` «Այո՛, ես դա ի՛նքս եմ արել, կամավո՛ր, առո՛ղջ գիտացությամբ ու սթա՛փ հիշողությամբ…» և ընդունել այն: Եվ եթե առաջին դեպքում դեռևս հույս կա ամեն ինչ շտկելու և հաղթահարելու, ապա երկրորդ դեպքում պատկերը մի փոքր այլ է, ամեն ինչ շատ ավելի դժվար է լինում: Որպեսզի դադարեցնել ինքնախարազանումը և անընդմեջ չզբաղվել ինքնամեղադրանքներով, պետք է պարզապես սովորել սիրել և ընդունել ինքներդ ձեզ: Ի՞նչ են անում մարդիկ իրենց սիրելիների համար՝ հաճելի անակնկալներ և գեղեցիկ նվերներ: Ի՞նչ են ասում մարդիկ իրենց սիրելիններին` բարի ու քնքուշ խոսքեր: Ահա և ձեզ նույնպես պետք է ժամանակ առ ժամանակ ոգևորել հաճելի նվերներով և բարի խոսքերով: Շատ լավ տարբերակ է նաև ֆիթնեսը: Սպորտով զբաղվելը հոգիդ ավելի առողջ է դարձնում: Այս դեպքում տեղին է մեջբերել «առողջ մարմնում` առողջ հոգի» արտահայտությունը: Վատ չէր լինի, եթե նույնիսկ ֆիզկուլտուրայով զբաղվեիք: Ֆիզկուլտուրա ասելով` նկատի ունեմ յոգա, պարեր, ինչո՞ւ չէ նաև այկիդո և այլն: Որպեսզի, երբ ձեր սիրելին իր արձակուրդի օրերը նվիրի իր ընտանիքին, դուք ձեզ միայնակ չզգաք, կարողանաք խուսափել դեպրեսիայից ու մելանխոլիկ հոգեվիճակից: Օգտակար է նաև այդ ժամանակ պլանավորել բազմազան հետաքրքիր զբաղմունքներ: Օրինակ՝ կարող եք սկսել հաճախել երաժշտական դպրոց` դաշնամուր նվագել սովորել կամ պարզապես նկարել և ամենևին էլ կարևոր չէ` դա ձեզ մոտ հիանալի կստացվի, թե ոչ: Կարևորը ներքին ինքնաբավության և խաղաղության զգացողության հասնելն է: Բացի դրանից նաև կարող եք հաճախակի այցելել ինքնազարգացման և անձնային աճի ինտենսիվ կուրսերի: Ընտրությունը ձերն է, միայն թե այդ ամենով կարողանաք ձեր օրը լեցուն դարձնել և բավականություն ու հաճույք պատճառել ինքներդ ձեզ: Բացի այս ամենից, կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդպիսի փոքրիկ «արձակուրդները» որոշ իրավիճակներում կարող են դրական դեր խաղալ` ունենալով բարերար ազդեցություն: Կարող եք նաև բարեգործությամբ զբաղվել:
Պետք չէ սնել ինքդ քեզ փուչ ու երևակայական մտքերով կամ հույսերով` հավատալով, որ երբ նա հեռանա իր ընտանիքից, այդ ժամանակ «երջանկությունը հաստատ կայցելի ձեզ»: Պետք է այս պարագայում անկեղծորեն խոստովանել ինքներդ ձեզ` «ինձ դո՞ւր է գալիս, բավարարո՞ւմ է կամ վերջապես որքա՞ն կտևի այս իմ «սիրուհու» դերն ու կարգավիճակը»:
Որոշե՛ք` ձեր հարաբերություններում ո՞ւմ է պատկանում առաջնային դերը: Սկսե՛ք ընդունել ձեր ամուսնացած ընտրյալին այնպիսին, ինչպիսին որ նա կա իրականում: Դադարե՛ք նրանից ուշադրություն պահանջել և խանդի տեսարաններ սարքել: Հարգե՛ք նրան և այն դժվարին ու բարդ իրավիճակը, որում դուք միասին եք հայտնվել:
Դուք տեսնում եք, որ նա սիրահարված է, նա անընդհատ զանգ է տալիս և պահանջում հանդիպումներ: Եվ ահա մի օր էլ խոսք է բացվում նրա ամուսնալուծության մասին: Կտրուկ և դաժան մի՛ եղեք, չէ՞ որ ձեր «սիրելի» տղամարդը ընտանիք ունի, տանը նրան իր երեխաներն են սպասում և ձեզ նման մի շատ գեղեցիկ կին, պարզապես միակ տարբերությունը ձեր կարգավիճակների մեջ է: Մի պահ պատկերացրե՛ք ձեզ այդ կնոջ փոխարեն:
Մի՛շտ պետք է աչքի առաջ ունենալ այն փաստը, որ եթե նա ձեզ համար այդքան կարևոր է, դա դեռ չի նշանակում, որ նրա համար դուք նույնպես նույնչափ կարևոր եք: Համակերպվե՛ք այն մտքի հետ, որ բոլոր խնդիրների և ուրախությունների մասին դուք միշտ երկրորդն եք իմանալու: Ձեզ կհասնի տեղեկատվության միայն այն մասը, որը նա ինքն անձամբ կընտրի ձեզ համար: Ամենադժվար բանը սիրային եռանկյունում հայտնվելն է: Լինում են պահեր, երբ ցանկանում ես պարզապես լինել սիրելիիդ կողքին, այլ ոչ թե անընդհատ լսել նրա ձայնը: Երբ տխուր ես լինում, ցանկանում ես գլուխդ նրա ուսին դնել ու անկեղծորեն լաց լինել, զգալ նրա հոգաչափ աջակցությունը, տղամարդկային ուժն ու ամրությունը: Եթե նա ձեզ իսկապես սիրում է, ձեր զգացմունքները փոխադարձ են, և նա արժանի է ձեր սիրուն, ապա նույնիսկ այդ դեպքում չպե՛տք է շտապել: Պետք չէ կտրուկ քայլերի դիմել: Պետք է համբերատար լինել և սպասել` միաժամանակ կառավարելով ձեր «Ես»-ը: Ամեն ինչ միայն ժամանակը ցույց կտա, թո՛ղ ամեն ինչ իր հունով ընթանա.ձեր հարաբերությունների զարգացումը պետք է առողջ լինի: Վերջում միայն մի բան կավելացնեմ` սիրել ամուսնացած տղամարդու հանցագործություն չէ, սակայն թույլ տալ, որ նա լքի իր ընտանիքը` ստորություն է: Եթե դուք իսկապես սիրում եք նրան, սիրե՛ք լուռ ու հանգիստ: Խնայե՛ք և՛ ձեզ, և՛ նրան:
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ )
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 4437 |
| | |

