![]()
  Kiss.am Հարց
Երկար ժամանակ ինձ մի հարց է տանջում.միգուցե օգնեք հասկանալ, թե ինչու են տղաները խուսափում գեղեցիկ աղջիկների հետ շփվելուց: (Ա.Մ.) ![]() Պատասխան Ողջույն: Շնորհակալություն բավականին հետաքրքիր հարցի համար: Ասեմ, որ այդ փաստը ոչ միայն ձեզ, այլև շատ ու շատ գեղեցիկ աղջիկների ու կանանց է հետաքրքրում, նույնիսկ ավելին` այն դարձել է նրանց անհանգստության և մտահոգության պատճառներից մեկը: Տղամարդկանց կարծիքով գեղեցիկ կինը պահանջում է հատուկ խնամք և ուշադրություն: Իսկ դա նշանակում է, որ նրանցից մեծ աշխատանք և ջանքեր կպահանջվեն այդ տեսակ կնոջ ցանկություններն իրականացնելու և պահանջմունքները բավարարելու համար: Հոգեբանական տեսանկյունից` տղամարդը ծույլ է իր բնույթով: Նա կարող է չափից դուրս աշխատասեր լինել, եռանդուն, այսպես ասած` «եռալ» իր աշխատանքի մեջ, մնացած ազատ ժամանակն էլ նվիրել ընտանիքի բարեկեցության ապահովմանն ու ընտանեկան խնդիրների լուծմանը: Սակայն տղամարդը ոչ մի կերպ ավելորդ ջանք չի գործադրի, ուժեր չի ծախսի գեղեցիկ կնոջ համար պայքարելու, նրան լիարժեքորեն բավարարելու և իր կողքին պահելու համար: Նա դա պարզապես չի ցանկանա և չի էլ անի: Այդ է պատճառը, որ նա խուսափում է, նույնիսկ ավելին` վախենում է գեղեցիկ կնոջից: Վախենում է սիրել նրան, իսկ հետո կորցնել: Նրան ավելի հարմար է իր կողքին ունենալ սովորական մի կին, ով աչքի չի ընկնի իր ապշեցուցիչ գեղեցկությամբ: ![]() Շատ հաճախ է պատահում, որ գեղեցիկ կանայք իսկապես դժբախտ են լինում: Թեկուզ միայն հենց այն պատճառով, որ տղամարդիկ պարզապես վախենում են նրանցից: Նրանք վախենում են մերժված լինելուց: Սկզբից ևեթ գեղեցիկ կնոջն ընդունում են որպես սառը, օտար, խորթ, անհասանելի մի էակի: Տղամարդիկ նրան նայում են, ինչպես կնայեն թանգարանում դրված մի շատ գեղեցիկ և առանձնահատուկ իրի, որով կարելի է միայն հիանալ, իսկ մոտենալ, դիպչել, վերցնել կհամարձակվեն շատ քչերը: Պատճառները տարբեր են: Օրինակ, տեսնելով գեղեցիկ կին, տղամարդը միանգամից մտածում է. «Հաստատ նրա կյանքում բազմաթիվ տղամարդիկ են եղել, կամ միգուցե նա հիմա՞ էլ ազատ չէ»: Սա առաջին միտքն է, որ ծնվում և սկսում է անդադար պտտվել նրա ուղեղում` դառնալով իր վախի պատճառներից մեկը: Մեկ ուրիշ պատճառ էլ կա, որը նույնպես աչքաթող անել չի կարելի: Տղամարդը կարծում է, որ ինչպես թանկարժեք և գեղեցիկ նկարն է արժանի համապատասխան շրջանակի, այնպես էլ գեղեցիկ կինը միշտ պետք է շրջապատված լինի շքեղությամբ և թանկարժեք իրերով: Այս հարցի շուրջ վիճել մի փոքր դժվարանում եմ, կարող եմ միայն ասել, որ ցանկացած կին էլ (էական չէ գեղեցիկ, թե տգեղ) չի հրաժարվի թանկարժեք արդուզարդից, ռեստորաններ, էլիտար գեղեցկության սրահներ, հայտնի առողջարաններ հաճախակի այցելելու և գրեթե միշտ ճանապարհորդելու հնարավորություններից: Այդ դեպքում ինչու՞ վախենալ միայն գեղեցիկ կանանցից: Գաղտնիք է: ![]()
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 4498 |
| | |