Սովորեք կարդալ մարմնի լեզուն
 

   Ժաննա Մանուկյան

Մարդն իրենից ներկայացնում է մարմնի և հոգու մի ամբողջականություն: Նրա մարմինը հոգու կրողն է, ամբողջ մարդու կրողը: Եվ քանի որ մարդը մի ամբողջականություն է, միասնականություն, որը մենք չենք կարող առանձնացնել, ապա և՛ հոգին, և՛ մարմինը միևնույնն են. հոգին այն է, ինչը չի կարող գոյություն ունենալ առանց մարմնի, իսկ մարմինը հոգու արտահայտությունն է:

 

Սովորեք կարդալ մարմնի լեզու


Մարմնական դրսևորումներն ինքնաբերական երևույթներ են. մենք դա չենք գիտակցում և գրեթե կամ ընդհանրապես չենք կարող այն փոխել (եթե մենք փորձենք դա անել, կկորչի ինքնաբերականությունը, և յուրաքանչյուր մարդ անմիջապես կհասկանա շինծուությունը):

Անհատական մարմնական երևույթների միջոցով կարելի է որոշ չափով հասկանալ անհատի բնավորությունը, ինչպես նաև մարդու տվյալ պահի տրամադրությունը: Այս զգացումը յուրաքանչյուր դեպքում կարելի է երկակի ձևով հասկանալ: Յուրաքանչյուր զգացում ունի 2 տարր' տրամադրության «գույն» և «դրդման ուժ»: Վերջինս միշտ իրականացվում է այս կամ այն շարժման ձևով:

Յուրաքանչյուր մարմնական շարժմանը և դրսևորմանը համապատասխանում է որոշակի հոգեկան վիճակ: Մարմնի լեզուն հասկանալու համար մեծ նշանակություն ունի բոլոր արտահայտիչ գծերի սկզբունքային բազմանշանակությունը: Միևնույն միմիկական երևույթը կարող է ունենալ միանգամայն տարբեր պատճառներ:

Ինչպե՞ս կարելի է ճիշտ եզրահանգման գալ: Դա երբեք չի կարելի վեր հանել առանձին միմիկական պատկերի հիման վրա, այլ կարելի է հասկանալ միայն ամբողջական իրավիճակի, մարդու ընդհանուր դիրքորոշման, նրա վարքի ձևերի ուսումնասիրության հիման վրա, քանի որ եզակի իմաստը կարելի է վեր հանել միայն ամբողջականից: Անհրաժեշտ է հաշվի առնել վերոհիշյալը, հակառակ դեպքում մարմնի լեզուն կմեկնաբանվի մակերեսորեն:

շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/marmnilezu2.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (09.09.2014) | Հեղինակ: Ժաննա Մանուկյան W
Դիտումներ: 2079 | Տեգեր: հոգեբանական | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ