Ժեստերի և մարմնաշարժումների նշանակությունը
 

   Անի Հակոբյան

Հոգեբանները համոզված են, որ եթե մարդը կարողանա հասկանալ իր զրուցակցի ընդունած դիրքի և շարժումների նշանակությունը, ապա բոլոր նրա գաղտնի մտադրությունները պարզ կդառնան, կբացահայտվեն:

Ընդհանուր առմամբ ժեստերի լեզվով առաջին հերթին մենք կարողանում ենք արտահայտել մեր բարձրագույն զգացմունքները՝ սերը, հրճվանքը, տարակուսանքը, զարմանքը, ցասումը, հետաքրքրասիրությունները և այլն:

Այժմ թարգմանաբար կներկայացնենք համր լեզուն հասկանալու և ճիշտ մեկնաբանելու մի շարք օրինակներ:

 

Ժեստերի և մարմնաշարժումների նշանակությունը


1.Մարդը տրորում է քիթը կամ այն շոշափում է:

Համարվում է

Նա ճիշտ չի խոսում, սուտ է ասում:

2. Մարդը քորում է ծոծրակը կամ գլխի ականջնամասի հետևը:

Համարվում է

Տվյալ պահին նրան վստահել չի կարելի:

3. Ձեր զրուցակիցը ձեռքերը կանթել է, ձեռքի ափերը կամ բռունցքները դրել է գոտկատեղին կամ ազդրերին:

Համարվում է

Նա ձեր նկատմամբ ագրեսիվ, թշնամաբար է տրամադրված կամ համաձայն չէ ձեզ հետ:


4.    Մարդը կրծքի վրա խաչաձևել է ձեռքերը:

Համարվում է

Այդպես են ներկայանում ագրեսիվ տրամադրությունները:

5. Զրուցակիցը մատներով տրորում է ականջաբլթակը:

Համարվում է

Նրան դուր չի գալիս այն, ինչի մասին դուք խոսում եք, նա փորձում է չեզոքանալ, անջրպետվել ձեր խոսքրերից:

6. Ձեռքի ափերը ծնկներին դրված:

Համարվում է

Դա խոսում է լարվածության և հետաքրքրվածության մասին տեղի ունեցածի նկատմամբ:

7. Ձեռքի մատները «կոտրել», քաշքշել

Համարվում է

Գռեհիկ, անպատշաճ գործողություն, ինքնամերսում, հոգեկան ինքնահանգստացում:

8.Մարդը շփում է ձեռքի ափերը:

Համարվում է

Դա վկայում է նենգ, բացասական մտադրությունների մասին:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/zhester2.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (10.09.2014) | Հեղինակ: Անի Հակոբյան W
Դիտումներ: 2557 | Տեգեր: հոգեբանական | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ