Անի Մանասյան Հոգեբանները փորձում են առանձնացնել այն նպատակներ, հանուն որի ասվում են այդ ստերը:
1. Ստում ես, որ ցավ չպատճառես: Օրինակներ. Դու գիտես, որ քո ընկերուհու ամուսինը դավաճանել է իրեն, բայց ստում ես նրան, որպեսզի նրան ցավ չպատճառես: Դու գնացել ես հանգստանալու, բայց շատ վատ ես քեզ զգում, քեզ զանգում են տանից և հարցնում, թե ինչպես ես, իսկ դու բոլորին չվշտացնելու համար ասում ես, որ լավ ես: Քո ընկերը իրեն նոր շոր է գնել, բայց իմաստ չունի արդեն գնելուց հետո նրան վշտացնել և ստիպված ստում ես:
2. Սուտ՝ անօգնական վիճակից դուրս գալու համար: Օգտագործում են ինքնապաշտպանության համար: Դու քեզ թույլ ես զգում և անկարող ես փոխել տհաճ իրավիճակը: Ուժերդ չեն բավականացնում դիմանալու ուրիշի ճնշմանը, որպեսզի պաշտպանես քո շահերը, վախենում ես նյարդայնացնել և զայրացնել նշանակալից մարդկանց: Ավելի լավ է ստել: Օրինակներ. Խանդոտ և սոված ամուսինը հարցնում է, թե որտեղ ես եղել, և ուշացած կինը, որպեսզի խուսափի վեճից, հորինում է, որ հերթական խորհրդակցությունն էր: Սուտը անօգնական վիճակից դուրս գալու համար օգտագործելը ստրուկների զենքն է:
3. Սուտ, որպեսզի բարձրացնես քո հեղինակությունը: Լինել ուշադրության կենտրոնում, բարձրացնել հեղինակությունը, հորինել ինչ-որ հետաքրքիր զրույցի թեմա: Օրինակներ. Նոր ծանոթների շրջապատում, զգալով տխուր և խորթ, սկսում են հորինել մի պատմություն՝ արտասահմանում բնակվող ինչ-որ բարձրաստիճան բարեկամների, Եվրոպայում բնակվող, գոյություն չունեցող հարազատների մասին: Հանդիպելով երիտասարդ տղայի՝ պատմում ես նրան գոյություն չունեցող օժիտի, հարուստ երկրպագուների մասին: Քեզ համար թանկ արդուզարդ ես գնում և պատմում ընկերուհիներիդ, որ նվիրել են երկրպագուներդ:
4. Սուտ՝ ինքնահաստատման համար: Մենք ամեն օր հանդիպում ենք մեծ քանակությամբ մարդկանց, և բոլորը պահանջում են մեր ուշադրությունը և մեր ժամանակը, որը հազիվ հերիքում է մեր սեփական ընտանիքին: Երբեմն հարկ է լինում սահմանափակել շփումը նրանց հետ, այլապես անձնական կյանքը խառնաշփոթի կվերածի: Օրինակ. Խոհանոցում ճաշի ժամին հավաքվել է ողջ ընտանիքը, հեռախոսը զանգում է, դուք տան անդամներից մեկին խնդրում եք վերցնել հեռախոսը և ասել, որ դուք տանը չեք: Ուրբաթ առավոտյան ձեր բոլոր ծանոթներին հայտնում եք, որ դուք քաղաքից դուրս եք գնում, բայց իրականում մնում եք տանը և հանգստանում' վայելելով ձեր մենակությունն ու անդորրը:
5. Սուտ՝ հանուն սիրո: Շատ կանայք, որպես կանոն, թաքցնում են իրենց նախկին ընկերների թիվը' մտածելով, որ ցավ կպատճառեն իրենց նոր զուգընկերոջը: Հոգեբանները հաստատում են այն փաստը, որ տղամարդիկ կանանցից ավելի շատ են սուտ խոսում սիրային հարաբերություններ կառուցելիս: Նրանք չափազանցնում են հիմնականում իրենց հնարավորությունները գործնական ոլորտում: Կանայք պնդում են, որ տղամարդկանց ստում են միայն, որպեսզի նրանց ցավ չպատճառեն: Շատերն անծանոթ երկրպագուին չվիրավորելու համար նույնիսկ սխալ հեռախոսահամար և հասցե են տալիս: Ըստ հոգեբանների՝ կա մի հետաքրքիր օրինաչափություն. երբ կանայք ստի մեջ բռնվում են, նրանք խոստովանում են իրենց կեղծիքը, սակայն տղամարդիկ հակաճառում են և մնում իրենց կարծիքին: Այսպիսով, ստելը շատ վատ բան է, բայց ապրել առանց ստելու անհնար է: Սակայն ամեն ոք պետք է լավ մտածի և ինքնուրույն որոշի, թե որն է նախընտրում' քա՞ղցր սուտ, թե՞ դառը ճշմարտություն:
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1460 |
| | |
