Կամո Վարդանյան Ինքնասպանության հոգեբանական վերլուծությունն ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է անդրադառնալ նաև երևույթն առաջացնող պատճառների ուսումնասիրությանն ու պարզաբանմանը՝ կարևորելով այն, ինչն ընկած է սուիցիդալ վարքի հիմքում: Հոգեբանական վերլուծության այս ասպեկտի կարևորությունը պայմանավորված է նրանով, որ բնության մեջ գործող ամեն մի երևույթ պատճառականացված է: Այդ օրինաչափությունից զերծ չէ նաև ինքնասպանությունը:
«Պատճառն» այն ամենն է, ինչն առաջացնում ե պայմանավորում է սուիցիդը: Գլխավորի կողքին կարող են լինել նաև երկրորդական պատճառներ: «Պայման» ասելով նկատի ունենք երևույթների այն ամբողջությունը, որոնք թեև չեն առաջացնում կոնկրետ հետևանքներ, սակայն անհրաժեշտ նախադրյալ են՝ վերջինիս ծագման և զարգացման համար, քանզի չի կարող լինել պատճառ և հետևանք առանց որոշակի պայմանների: Պայմանն էականորեն ազդում է ոչ միայն գործողության պատճառի, այլ նաև հետևանքների վրա: «Առիթն» ի տարբերություն պատճառի իրադարձություն է, որը խթանում է պատճառի գործարկումը: Առիթը կրում է արտաքին, պատահական բնույթ, հետևաբար՝ պատճառա-հետևանքային շղթայում որպես օղակ չի ներկայանում: Այդ պատճառով էլ ինքնասպանության առիթների վերլուծությունը չի նպաստում պատճառների բացահայտմանը: Ինքնասպանության պատճառները բավականին տարբեր են: Կառմազինը գրում է. «Ինքնասպանությունը անհասկանալի ֆենոմեն է բարոյական աշխարհում»: Յուրաքանչյուր ինքնասպանություն անհատական է և իր հիմքում ունի տարբեր պատճառներ՝ ինչպես սոցիալական, այնպես էլ ներանձնային: Պ.Շիրիխևը սուիցիդի հիմնական պատճառ համարում է սեփական գոյության անիմաստությունը և ապագայի անորոշությունը: Վերջինս կապում է հասարակության տնտեսական վիճակի անկայունության, տարերային գաղափարախոսության, հասարակական, բարոյական նորմերի գերագնահատման հետ: Համաշխարհային գիտա-մեթոդական սուիցիդոլոգիական կենտրոնի տնօրեն՝ U.Համբարձումովը սուիցիդը համարում է սոցիալ-հոգեբանական վիճակ, որ անձն ապրում է անլուծելի կոնֆլիկտի պայմաններում և հիմնական պատճառ համարում է մարդու մենակությունը, որը զուգակցվելով սոցիալ-տնտեսական գերսթրեսային անկայունության հետ հանգեցնում է ողբերգական վախճանի: Կոլումբիական համալսարանի հոգեբան՝ Ջեֆրի Յանգը ինքնասպանության պատճառ համարում է դեպրեսիան: Այդպես է գտնում նաև պրոֆեսոր Մ.Վիլյամսը: Նա ուշադրություն է դարձրել ինքնասպանության փորձ կատարած մարդկանց հիշողության վրա և հաստատել, որ նրանց հիշողությունը խեղաթյուրված է, մակերեսային, պարփակված է ընդհանրական երևույթներով:
Նրանք, ովքեր մառախլապատ և ընդհանուր գծերով են հիշում անցյալը, այդպես մակերեսային էլ պատկերացնում են իրենց ապագան: Սրանում է հենց կայանում դեպրեսիվ մարդկանց դրության բարդությունը: Վիլյամսը պրակտիկայում կիրառելով իր տեսությունը բացահայտում է դեպրեսիայով տառապող պոտենցիալ ինքնասպաններին: Նա հիվանդների ուշադրությունը կենտրոնացնում է նրանց կյանքի որոշակի ասպեկտների վրա, հիվանդների հետ կազմում է նրանց անցյալի իրադարձությունների մանրամասն օրագիրը, պլանավորումը` ապագա կյանքը: Այդպիսի կառուցվածքային հոգեթերսւպիան արդյունավետ մեթոդ է երիտասարդ մարդկանց շրջանում ինքնասպանության կանխման համար: Որպես ինքնասպանության պատճառ հանդես են գալիս նաև հռչակի, փառքի կորուստը (հատկապես տարածված է կինոդերասանների շրջանում), հայրենասիրությունը, ազատազրկումը, անբուժելի հիվանդությունը, դժբախտ սերը, հուսալքությունը, կուռքի նմանակումը և այլն:
1) Անձնային, ընտանեկան կոնֆլիկտներ - ընտանեկան բաժանում, հարազատի հիվանդություն, մենակություն, անհաջող սեր, վիրավորված ինքնասիրություն, մահ: 2) Առողջական վիճակ - տգեղություն, հոգեկան և սոմատիկ հիվանդություններ: 3) Կոնֆլիկտներ՝ կապված հակասոցիալական վարքի հետ - վախ քրեական պատասխանատվությունից, վախ պատժից, ամոթի զգացում: 4) Կոնֆլիկտներ, որոնք կապված են աշխատանքի կամ ուսման հետ - կոնֆլիկտներ աշխատանքում, անհաջողություններ ուսման մեջ: 5) Նյութական, կենցաղային դժվարություններ: Ի.Ա. Ալիևը ինքնասպանության պատճառները բաժանում է երկու խմբի օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ խմբի մեջ մտնում են ինքնասպանության հասցնելը, հոգեկան հիվանդությունները, նյութական անապահովվածությունը, կրոնական ապրումները: «Ինքնասպանի հոգեբանական առանձնահատկությունները» Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2299 |
| | |

