Միայն աղջիկների համար (խորհուրդներ ամեն օրվա համար)
  kiss.am Կնոջ բույրը ՈՒ̉մ չի խելքահան անում կնոջ արբեցնող բույրը: Համոզված եմ, որ այդպիսիները շատ քիչ են: Որովհետև եթե չօգտվենք կոսմետիկ միջոցներից մեր մարմնի բնական բույրը կդառնա անտանելի: Շատ տղամարդիկ խոստովանում են, (անձամբ եմ կարդացել Chat-երում) որ կնոջ վրայից եկող տհաճ հոտը ուղղակի սպանում է: Այնպես, որ եթե չեք ցանկանում, որ ձեր սիրելիները մի օր աշխարի երեսից վերանան դինոզավրների պես, հետևեք ձեր հիգիենային:Շատ կանայք կարծում են, թե իրենք չեն քրտնում, իսկ եթե քրտնում էլ են, դա իրենցից բացի ոչ «ոք չի զգում», սակայն այս մոտեցումը թյուրիմացություն է: Մեր մարմնի ողջ մակերեսը ծածկված է քրտնագեղձերով, որոնց թիվը 2-5 միլիոնի է հասնում: Դրանք մարմնին անհրաժեշտ խոնավությամբ ապահովելու համար են: Ընդ որում, այդ խոնավությունը ընդամենը 1%-ն է, որ դուրս է մղվում թևատակերից, ու հենց թևատակերն էլ այդ խոնավության կարիքը ամենաքիչն են զգում: Այն չի յուրացվում օրգանիզմի կողմից, մնում է մաշկի վրա` առաջացնելով տհաճ քրտնահոտ: Սակայն, քրտինքն ինքնին հոտ չունի, այն 99%-ով ջուր է, իսկ 1% -ը տարբեր օրգանական և ոչ օրգանական նյութերն են լուծված ջրի մեջ: Տհաճ հոտի պատճառը բակտերիաներն են, որոնք զարգանում են բարենպաստ պայմաների առկայությամբ: Այն կարող է կապված լինել անձի հոգեբանական վիճակի, դաշտանային ցիկլի և ապրելակերպի հետ: Հայտնի է, որ ավելի սուր կերակրատեսակներ օգտագործող մարդկանց հոտն էլ յուրօրինակ ու սուր է: Սակայն, տհաճ հոտից չի կարելի ազատվել միայն սննդակարգը կանոնավորելով: Անհրաժեշտ է ամեն առավոտ ցնցուղ ընդունել և օգտագործել հակաքրտնարտադրության միջոցներ: Ցավոք սրտի, այս մասին ոչ բոլոր կանայք գիտեն: Հարցման ընթացքում պարզվել է,որ 50% -ը կարծում է, թե միայն հաճախակի ցնցուղ ընդունելը կարող է կանխարգելել քրտնադրությունը, 40% կարծում է, որ իրենց կյանքը այնքան էլ դինամիկ չէ, որ անհանգստանան դրա համար, 10 % -ն էլ առանց հակաքրտնարտադրության միջոցների չի պատկերացնում իր կյանքը: Բժիշկները համամիտ են վերջին 10% -ի հետ; Ըստ նրանց` սովորական կոսմետիկ օծանելիքները չեն կարող պայքարել դրա դեմ, ընդհակառակը` հոտերը խառնվելով միմյանց` կդառնան անտանելի: Նրանք ավելացնում են, որ եթե ամեն առավոտ ցայվելուց կամ ցնցուղ ընդունելուց հետո կանայք օգտագործեն հակաքրտնարտադրության միջոցներ, ոչ մի խնդիր չի առաջանա, իսկ տհաճ հոտը կանէանա: Ամրացնում ենք մազերը ![]() Դիմակ օղիով Ձվի դեղնուցը խփիր մինչև սպիտակի և ավելացրու 1 ճ.գ. օղի: Խառնորդը քսիր գլխի մազածածկ մասին, երկու րոպեի ընթացքում մազերը սանրիր դիմակն ամենուրեք հավասարաչափ բաշխելու համար: 40 րոպեյից գլուխդ լվա տաք ջրով և վերջում ցայիր որևէ դեղաբույսի թուրմով:Կամրացնի և գեղեցիկ փայլ կհաղորդի մազերին: Վիտամինե կոկտեյլ Հավասար քանակությամբ խառնիր կաղամբի, լիմոնի և սպանախի հյութը:Քսիր մազերիդ արմատներին և ծայրերին շաբաթը 2-3 անգամ: Այս միջոցը հատկապես օգտակար է բարակ և թափվող մազերին: Փայլուն մազերի համար Դեղատնից գնիր կալենդուլայի ծաղիկներ և կեչու տերևներ: Ամեն մի դեղաբույսից վերցրու 3 ճ. գ., ավելացրու 1 լիտր եռացրած ջուր և թող 30 րոպե: Քամի'ր և գլուխդ լվանալուց հետո ցայիր մազերդ այս թուրմով: Այն առանձնահատուկ փայլ ու փափկություն կհաղորդի վարսերին: ՓԱՍՏԵՐ Մազերի կենդանության ուղին Մարդու գլխի ամեն մի մազն ապրում է 3-10 տարի: ենտներով: 1. Մարդու գլխին աճում է միջինը 80-150000 մազ, որոնցից մենք ամեն օր կորցնում ենք 500-100 –ը: Բայց պետք չէ վախենալ, չէ որ ընկածների տեղն աճում են նորերը: 2. Եվրոպացիների մազերի հաստությունը միջինը կազմում է 0.04-0.06 մմ: Իսկ աֆրիկացիների մոտ այն ավելի մեծ թիվ է կազմում: 3. Մազն օրվա ընթացքում աճում է 0.3-0.4 մմ, իսկ ամիսը` 1սմ: 4. Մազերը ծերանում են բավականին շուտ` սկսած 25 տարեկանից, իսկ ավելի մեծ փոփոխությունները նկատվում են 40-50 տարեկանում: Մազերն ավելի են բարականում, դանդաղ են աճում և սպիտակում են: 5. Մազերի ծերացումը կարելի է կանգնեցնել խնամքի դեպքում` որակով շամպուններ, բալզամներ, սնուցող դիմակներ և գլխի մերսում: Կօգնի նաև ճիշտ սնունդը` հագեցած վիտամիններով և միկրոէլեմենտներով: Դու անմեղ ես, սիրելիս, քո աչքերն են մեղավոր... ![]() Կնոջ աչքերի կախարդիչ տեսքն ապահովելու համար մեծ դեր է խաղում ոչ միայն թարթիչների սևաներկի որակը, այլև նրա խոզանակի ձևը: Կոր խոզանակն օգնում է մի քանի րոպեում գեղեցիկ տեսք հաղորդել շատ ուղիղ թարթիչներին: Ներկում է փոքր և չերևացող թարթիչները` դրանք ավելի խիտ դարձնելով: Հովհարաձև խոզանակը սանրում է և առանձնացնում թարթիչները: Տարբեր երկարության մազերով խոզանակը հավասարաչափ ներկում է թարթիչները ամբողջ երկարությամբ (արմատների մոտ դրանք ավելի հաստ են և կոպիտ): Հաստ մազերով խոզանակը ընդունակ է կախարդական ձևով փոխել թարթիչների տեսքը` խտացնելով դրանք և հայացքը թավշյա դարձնելով: Բարակ մազերով խոզանակը երկարացնում է թարթիչները: Ընտրի'ր թարթիչներիդ համապատասխան խոզանակ և թող աչքերդ գերեն բոլորին: Եվայից մինչև մեր օրեր (մարմնի անցանկալի մազերի մասին) Ինչ ուզում եք ասեք, բայց կնոջ մարմնի անցանկալի մազածածկույթը ոչ էսթետիկ երևույթ է, էլ չասած հակահիգիենիկության մասին: Ահա և մենք ամեն օր ստիպված ենք լինում պայքարել դրանց դեմ:Դեռևս հին աշխարհի կանայք էին ձգտում ինչ գնով էլ լինի ազատվել խնդրահարույց շրջանների մազերից: Օգտագործում էին ծակոտկեն քարեր: Եվայի ամենահանդուգն դուստրերը իրենց մարմինը պատում էին կավով, որպեսզի այնուհետև հեռացնեին այն անցանկալի մազերի հետ: Եգիպտուհիներն այս հարցում բավականին առաջ էին անցել: Նրանք օգտագործում էին ունելի կամ մեղրի և տարբեր բույսերի լուծույթների խառնորդ, որից ստացվում էր պինդ զանգված և որի միջոցով հեռացնում էին էին անցանկալի մազերը: Ի դեպ, ենթադրվում է, թե այս գյուտը պատկանում է թագուհի Նեֆերտիտիին: Չնայած այս մեթոդի շատ ցավոտ լինելուն` այն լայն տարածում ուներ ոչ միայն Եգիպտոսում, այլև Հին Հռոմում, ուր մազերի առկայությունը անվայելուչ էր համարվում: Ածելիի գյուտի հետ կարծես թե վերջ դրվեց կանանց տառապանքներին, բայց ...ոչ. կանայք նախ անզգուշությամբ վնասում էին իրենց, հետո էլ դժգոհում, որ մազածածկույթն ածելիից հետո խտանում է: Այսօր լայնօրեն կիռառվում են էպիլյատորներն ու քսուք դեպիլյատորները. սրանք թեև համեմատած նախորդ բոլոր միջոցների հետ բավականին հաջող են, սակայն ոչ կատարյալ: Մազածածկույթից ընդմիշտ կարելի է ազատվել ասեղային, լազերային և ֆոտոէպիլյացիաների շնորհիվ, բայց դրանց հետևանքներն էլ դեռևս լավ ուսումնասիրված չեն: Ինչևէ, մեր օրերում թևատակերի և ոտքերի մազահեռացման պարտադիր լինելը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Այս գործընթացը մեր ամենօրյա կյանք է մտել և դարձել է պարտադիր բաղկացուցիչ մարմնի խնամքի համար: Պահպանեք ձեր մարմնի իդելիական գեղեցկությունը ձեր նախընտրելի եղանակով: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3331 |
| | |
ՈՒ̉մ չի խելքահան անում կնոջ արբեցնող բույրը: Համոզված եմ, որ այդպիսիները շատ քիչ են: Որովհետև եթե չօգտվենք կոսմետիկ միջոցներից մեր մարմնի բնական բույրը կդառնա անտանելի: Շատ տղամարդիկ խոստովանում են, (անձամբ եմ կարդացել Chat-երում) որ կնոջ վրայից եկող տհաճ հոտը ուղղակի սպանում է: Այնպես, որ եթե չեք ցանկանում, որ ձեր սիրելիները մի օր աշխարի երեսից վերանան դինոզավրների պես, հետևեք ձեր հիգիենային:

Ինչ ուզում եք ասեք, բայց կնոջ մարմնի անցանկալի մազածածկույթը ոչ էսթետիկ երևույթ է, էլ չասած հակահիգիենիկության մասին: Ահա և մենք ամեն օր ստիպված ենք լինում պայքարել դրանց դեմ: