Հարց սեքսոպաթոլոգին: «Սերմնաժայթքման ժամանակ սերմնահեղուկը պարզապես կաթում է. արդյո՞ք դա նորմալ է»
 

   Սևադա Հակոբյան

Հարց սեքսոպաթոլոգին: «Սերմնաժայթքման ժամանակ սերմնահեղուկը պարզապես կաթում է. արդյո՞ք դա նորմալ է»Հարց՝

Ես ամուսնացած եմ, ունեմ երկու տղա, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է: Ես ուղղակի մի տեսակ վախենում եմ և հետո մի քիչ էլ նեղվում եմ, եթե կարելի է այդպես կոչել... Սերմնաժայթքում, որպես այդպիսին, ինձ մոտ տեղի չի ունենում, այլ պարզապես գալիս է ու թափվում, կաթում, չգիտեմ ինչպես ձևակերպել, ասեմ, որ չի ժայթքում բառիս ուղիղ իմաստով: Ուզում եմ իմանալ, թե դա ինչի հետ է կապված, և արդյոք վտանգ չկա՞ դրա մեջ:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

- Դուք իրավացի եք, սերմնաժայթքման ժամանակ սերմնահեղուկը նորմայում պետք է դուրս շպրտվի, ցայտի անդամի արտաքին բացվածքից, իսկ թույլ ձևով դուրս հոսելը խոսում է ատոնիկ պրոստատիտի մասին (շագանակագեղձի մկանային ապարատի հյուծում, թուլացում): Այս իրավիճակը, կարծում եմ, կարիք ունի հետազոտման, այն բավականին արդյունավետությամբ կարող է վերականգնվել: Օգտակար կարող է լինել սպորտը, վնասակար սովորույթներից խուսափելը, կանխարգելիչ ազդեցություն ունի ռեգուլյար սեռական կյանքը:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/sermnazhaytqamanxndir.jpg

Կատեգորիա: Միայն տղամարդկանց համար | Ավելացրեց: Admin (18.06.2014) | Հեղինակ: Սևադա Հակոբյան W
Դիտումներ: 930 | Տեգեր: միայն տղամարդկանց համար | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ