Վաղաժամ սերմնաժայթքման մասին
 

   1in.am

 
Սևադա Հակոբյան
 
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, 
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, 
դոցենտ Սևադա Հակոբյան

Վաղաժամ սերմնաժայթքումը՝ տղամարդկանց մոտ հանդիպող ամենատարածված սեռական հիվանդություններից

Ըստ ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանի՝ վաղաժամ սերմնաժայթքումն այն երևույթն է, երբ տեղի է ունենում սերմաժայթքում՝ նախքան սեռական հարաբերությունը։ 1in.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց այս խնդրի շուրջ տարբեր սեքսոլոգների կարծիքները։ Որոշ ամերիկյան սեքսոլոգներ գտնում են, որ վաղաժամ սերմնաժայթքումն այն երևույթն է, երբ տղամարդն անկարող է կառավարել սերմնաժայթքման տևողությունը, այսինքն, կորցնում է այն հմտությունը, որի միջոցով ինքը կարող է ունենալ սերմնաժայթքում այն ժամանակ, երբ որ ցանկանում է։
 
Վաղաժամ սերմնաժայթքման մասին (18+)
 
Ռուսական դպրոցի սեքսապաթոլոգները գտնում են, որ վաղաժամ սերմնաժայթքումն այն երևույթն է, երբ սեռական ակտը սկսելուց 4 րոպե շուտ է տեղի ունենում սերմնաժայթքումը։ Այս պարագայում համարում ենք, որ տվյալ անհատն ունի խնդիր. «Սա բավականին հաճակի հանդիպող հիվանդություն է, որի արդյունքում առաջ է գալիս ընտանեկան սեքսուալ դիսհարմոնիա, որովհետև վաղաժամ սերմնաժայթքման հետևանքով խախտվում է սեռական կյանքը։ Ամուսինը իրեն սկսում է համարել թերի, շատ գիտնականների կարծիքով՝ այս խնդրով հիվանդը դիմում է բժշկին, երբ ընտանիքում նրա սոցիալական ստատուսը թուլացած է լինում»։ Սեքսապաթոլոգը նշեց, որ սերմնաժայթքումը եթե կատարվում է մինչև սեռական ակտի սկիզբը, ապա հղիության մասին խոսք լինել չի կարող։ Սրա պատճառները բազմազան են, կարող են լինել շագանակագեղձի ախտահարումներ, միզուղիների բորբոքում, նյարդային համակարգի խանգարումներ։ Սակայն, ինչպես հավաստիացնում է մասնագետը, սա բուժելի հիվանդություն է. «Բուժվելու համար շատ կարևոր է զուգընկերուհու դիրքորոշումը։ Նա պիտի հանդուրժող լինի իր կողակցի նկատմամբ, քանի որ այդ հիվանդության դեպքում տղամարդու մոտ նկատվում է թերարժեքության բարդույթ»։ Սևադա Հակոբյանն ասաց, որ դեղորայքային բուժմանը զուգահեռ՝ զրուցում են նաև զույգերի հետ, որպեսզի նրանք հոգեբանորեն իրենց ճնշված չզգան։
 
Վերջում սեքսապաթոլոգը հավելեց, որ այս երևույթը դիտվում է հատկապես մինչև 40 տարեկան տղամարդկանց շրջանում և այն երիտասարդների շրջանում, ովքեր չունեն կանոնավորված սեռական կյանք։

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/vol5/aragsermnazhaytqum1.jpg

Կատեգորիա: Միայն տղամարդկանց համար | Ավելացրեց: Admin (01.08.2013) | Հեղինակ: 1in.am W
Դիտումներ: 5846 | Տեգեր: սեքս, միայն տղամարդկանց համար | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ