Հարց սեքսոպաթոլոգին: «Մինչև ամուսնությունս չեմ ունեցել սեռական հարաբերություններ: Հիմա սեռական ակտիս տևողությունը կարճ է: Ի՞նչ պետք է անել խ
 

   

Հարց`

Ես 27 տարեկան եմ, մինչև ամուսնությունս չեմ ունեցել սեռական հարաբերություններ և ամուսնացել եմ 5 ամիս առաջ: Ունեմ երկու խնդիր՝ առաջին, որ սեռական ակտի տևողությունն է կարճ, և երկրորդ, որ ինձ մոտ անդրդվելիության շրջանը տևում է մոտ մեկ ժամ: Խնդրում եմ ասացեք, թե ինչ պետք է անել այդ երկու խնդիրները լուծելու համար:

Հարց սեքսոպաթոլոգին: «Մինչև ամուսնությունս չեմ ունեցել սեռական հարաբերություններ: Հիմա սեռական ակտիս տևողությունը կարճ է: Ի՞նչ պետք է անել խնդիրը լուծելու համար»

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

 Առաջին խնդիրը կարող է պայմանավորված լինել տևական ժամանակ սեռական ակտիվություն չունենալու կամ ոչ ռեգուլյար սեռական կյանք ունենալու հետ, և որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի սեռական համակարգը ֆունկցիոնալ առումով հաստատվի և կարգավորվի, իսկ հետո միայն, եթե պահպանվի վաղաժամ սերմնաժայթքումը, ապա հարկ կլինի իրականացնել հատուկ բուժման կուրս՝ վաղաժամ սերմնաժայթքման համար: Անդրդվելիության շրջանի տևողությունը պայմանավորված է սեռական կոնստիտուցիայի տիպից (ուժեղ, միջին, թույլ), ինչը պետք է գնահատի մասնագետը (հնարավոր է, որ անդրդվելիության շրջանի այդ տևողությունը համապատասխանում է Ձեր սեռական կոնստիտուցիայի տիպին), և եթե գտնվի անհամապատասխանություն, ապա նոր միայն կորոշվի բուժման անհրաժեշտությունը և մեթոդիկան:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol21/5kll-1-.jpg

Կատեգորիա: Միայն տղամարդկանց համար | Ավելացրեց: Admin (19.05.2014)
Դիտումներ: 2971 | Տեգեր: միայն տղամարդկանց համար | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ