Գիտնականները կարծում են, որ ծխելը կարող է սեռական կյանքի համար կործանարար լինել: Վերջին հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ծխող տղամարդիկ ավելի հաճախ են տառապում իմպոտենցիայով:
Տուլեյնի համալսարանի մասնագետները եկել են այս եզրահանգման` հետազոտելով 35-74 տարեկան 7680 մարդկանց:
Գիտնականները հայտնաբերել են, որ տղամարդու էրեկցիան կախված է ծխախոտի օգտագործումից: Նրանք կարծում են, որ տղամարդկանց 22.7%-ի մոտ իմպոտենցիայի պատճառը ծխելն է:
Ծխող տղամարդկանց մոտ էրեկտիլ ֆունկցիայի խանգարումների վտանգը 41%-ով բարձր է, քան չծխողների մոտ:
Օրեկան մինչև 10 գլանակ ծխողների մոտ իմպոտենցիայի վտանգն աճում է 27%-ով, 11-ից 20 գլանակ ծխողների մոտ` 45%-ով, իսկ այն տղամարդկանց մոտ, ովքեր օրեկան 20-ից ավելի գլանակ են ծխում, այդ վտանգը կազմում է 65%:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: