Կարևոր բաներ, որ պետք է սովորեցնեք երեխային
  emergency.am Երեխաներն ընտանիքի «թույլ» օղակն են, ամենից խոցելի և առավել շատ ենթակա տարատեսակ վտանգների: Նրանց անվտանգությունը խնդիր է բոլոր ծնողների համար: Եթե փոքրուց չսովորեցնեք երեխային լինել ուշադիր, կարողանալ պաշտպանել ինքն իրեն և ինքնուրույն հոգալ սեփական անվտանգության մասին, ապա և՛ նա, և՛ դուք կարող եք բախվել բազմաթիվ խնդիրների ու հաճախ հայտնվել տհաճ իրավիճակներում: ![]() Ուստի դեռևս վաղ հասակից երեխային պետք է ծանոթացնել իր անվտանգությունն ապահովելու տարրական հմտություններին: Դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս նրանց ուսուցումը տանել երկու զուգահեռ ուղղությամբ: Առաջինն, իհարկե, ուսուցումն է, երեխայի հետ տարվող բացատրական աշխատանքը: Ջանացե՛ք նրա մեջ մշակել վարքի որոշակի կանոններ, որոնք պետք է դառնան համարյա մեխանիկական, բնազդային: Դրա համար անհրաժեշտ է.
Այս հատկություններն ու սովորությունները երեխայի մեջ պետք է մշակել աստիճանաբար, ժամանակ առ ժամանակ խոսելով ու բացատրելով նրան, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն պարագայում: ![]() Երեխայի անվտանգությունն ապահովելու երկրորդ ուղղությունը շրջապատի հետ տարվող աշխատանքն է: Եթե ցանկանում եք փոքրիկին միայնակ ուղարկել դպրոց կամ բակում խաղալու, ապա նախապես շրջեք նրա հետ բոլոր հարակից փողոցներում՝ համոզվելու համար, որ այնտեղ երեխային որևէ վտանգ չի կարող սպառնալ, ինչպես նաև նրան ցույց տվեք բոլոր այն վայրերը, որտեղ այնքան էլ ապահով չէ գտնվել: Նրա հետ որոշեք այն ճանապարհը, որով նա պետք է դպրոց գնա: Պայմանավորվեք, որ նա երբեք չպետք է շեղվի ձեր նախանշած ուղուց, փորձի ճանապարհը կարճել, շրջանցել կամ դասերից հետո ավելի երկար մնալ դպրոցի բակում, երբ դասընկերներն արդեն տուն են գնացել: Նրան միայնակ դպրոց թողնելուց հետո որոշ ժամանակ աննկատ կերպով կարող եք հետևել նրան՝ համոզվելու համար, որ նա ճշտորեն կատարում է ձեր հրահանգները: Երեխային անհրաժեշտ է սովորեցնել, թե վտանգի դեպքում երբ, որտեղ և ումից կարելի է օգնություն խնդրել: Այդ մարդկանց ընտրությունը պետք է կատարեն ծնողները: Օրինակ՝ դա կարող է լինել դպրոցի մոտ գտնվող կրպակում աշխատող ձեր հարևանը: Ընտրությունը անհատականացված է ու կախված տարբեր գործոններից: Սակայն գոյություն ունեն մի քանի ընդհանուր սկզբունքներ: Այսպես ասած «անվտանգության կղզյակներ» կարող են լինել դպրոցը, մթերային խանութը, բանկը, ոստիկանության կամ հրշեջ մասը, գրադարանը և այլն: Երեխային կարող են օգնել հարևանը, ընտանիքի մտերիմներից մեկը, ազգականը, ոստիկանը, մոտակա կառույցի (դպրոց, խանութ և այլն) պահակը կամ անվտանգության աշխատակիցը և բոլոր համազգեստ հագած անձինք: Ահա թե ինչու են մասնագետները խորհուրդ տալիս դիմել համազգեստով մարդկանց.
![]() Այլ մարդուց եկող վտանգը ոչ միշտ է ակնհայտ: Հնարավոր է, որ սկզբում նա փորձի երեխայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել: Այս ռիսկն ամբողջությամբ բացառել հնարավոր չէ, սակայն կարելի է հասցնել նվազագույնի՝ երեխային սովորեցնելով լինել զգույշ և ուշադիր: Այս առումով խորհուրդներ տալը շատ դժվար է, քանի որ անսպասելի և արտակարգ իրավիճակներում հայտնվելուց ապահովագրված չեն ո՛չ մեծահասակները, ո՛չ էլ առավել ևս փոքրերը: Ահա դրանց հավանականությունը նվազեցնելու մի քանի ընդհանուր կանոն: Երեխաների հետ պետք է հասատատել և պահպանել փոխադարձաբար վստահելի հարաբերություններ, որպեսզի միշտ իմանաք նրա հետ կատարվող բոլոր իրադարձությունները:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1290 |
| | |


