Ինչպե՞ս է իրականացվում արհեստական սերմնավորումը
 

   

Երեխայի ծնունդն ուրախալի իրադարձություն է յուրաքանչյուր ընտանիքում: Երբեմն, ցավոք, պատահում է այնպես, որ հղիանալու երկարատև փորձերն այդպես էլ ապարդյուն են անցնում: Պատճառները տարաբնույթ են լինում, և երբեմն միակ ելքն արհեստական սերմնավորումն է դառնում,- գրում է Sotskiy.am-ը:

 

Ինչպե՞ս է իրականացվում արհեստական սերմնավորումը

 

Ինչպե՞ս է կատարվում միջամտությունը

Միջամտության ընթացքում հատուկ կատետրի միջոցով կնոջ արգանդ է ներմուծվում տղամարդու նախապես պատրաստված սերմնաբջիջը: Այնուհետև բեղմնավորումն իրականանում է բնականորեն. սպերմատոզոիդն արգանդափողերով հասնում է ձվաբջջին: Սերմնավորումը կատարվում է դաշտանային ցիկլի ընթացքում, որոշակի օրերին: Սակայն անհրաժեշտության դեպքում միջամտությունը հնարավոր է իրականացնել նաև ձվազատումը նախապես դրդելուց հետո: Վերջինիս պարագայում կինն ընդունում է ձվարանների աշխատանքը դրդող դեղորայք, որոնք ֆոլիկուլադրդիչ հորմոն և հակաէստրոգեն են պարունակում:

Արհեստական սերմնավորման պարտադիր նախապայմանը սերմնաբջջի նախապատրաստումն է: Սերմնահեղուկը վերցվում է ամուսնուց, անհրաժեշտության դեպքում՝ դոնորից: Արգանդ ներմուծելուց առաջ այն հատուկ ձևով մշակում են՝ ստեղծելով բեղմնավորելու առավել մեծ կարողությամբ սպերմատոզոիդների խմբաքանակ:

 

Ցուցումներ

Արհեստական սերմնավորումը բավականաչափ պարզ, արդյունավետ և մատչելի միջոց է: Միջամտությունից առաջ զույգը կարգի համաձայն պարտադիր պետք է լիարժեք հետազոտություն անցնի, հանձնի սեռավարակների հայտնաբերման անալիզներ: Անհրաժեշտ է ստուգել կնոջ արգանդափողերի անցանելությունը (հիստերոսալպինգոգրաֆիա), տղամարդուն սպերմոգրամա հանձնել և այլն:

 

Արհեստական սերմնավորման համար ցուցում է՝

- բնական ճանապարհով հղիանալուն ուղղված բուժման անհաջող փորձը,
- ձվազատման բացակայությունը կնոջ բնականոն ցիկլում,
- վագինիզմը (ցավ հեշտոցում, հարակից մկանների կծկումներ սեռական հարաբերության ընթացքում),
- անպտղության վզիկային գործոնը (սերմնաբջիջները ոչնչանում են կնոջ հեշտոցում),
- երիտասարդ զույգերի անբացատրելի անպտղությունը (սերմնավորումն անպտղության բուժման հարցում կարող է առաջին ընտրության մեթոդ դառնալ):

 

Հաջողության հավանականությունը

Արհեստական սերմնավորումից հետո հղիությունն ավելի ուշ է գրանցվում, քան բնական բեղմնավորման դեպքում: Տարբեր գործոններով պայմանավորված՝ միջամտության արդյունավետությունը տատանվում է 3-ից 40%-ի սահմաններում: Մեթոդի արդյունավետությունը գնահատվում է միջինում 17%:

Հաջող արհեստական սերմնավորման հիմնական պայմանն արգանդափողերի անցանելիությունն է, սպերմոգրամայի բարենպաստ ցուցմունքները: Ընդ որում՝ առավել բարձր է հղիանալու հավանականությունը, եթե՝

- կնոջ տարիքը չի գերազանցում 30 տարեկանը,
- սերմնավորմանը նախորդում է ձվազատման մեղմ դրդում,
- տղամարդու սպերմոգրամայի ցուցմունքները նորմայի սահմաններում են:


 

Արհեստական բեղմնավորում

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol30/94cd448e7d15-1-.jpg

Կատեգորիա: Ապագա մայրիկ | Ավելացրեց: Davbad (13.06.2015)
Դիտումներ: 1503 | Տեգեր: քո երեխան, միայն կանանց համար, Հարցեր սեքսոլոգին, հղիների համար, Ապագա մայրիկ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ