6 խորհուրդ նորատի մայրերին մանկաբույժից
 

   kiss.am


Ես մի կերպ բացում եմ աչքերս ու…. էս ու՞ր եմ ընկել, ինչի՞ համար: Չէ, իմ փոքրիկ լողավազանում ավելի տաք էր ու ապահով: Նայում եմ շուրջս, մի կին մեծ բացված աչքերով նայում է վրաս, ասես երբեք մարդ չի տեսել: Հետո գրկում է ինձ և, այ քեզ բան, ես լսում եմ` տկ-տկ-տկ` մի շատ ծանոթ ու սիրելի մեղեդի, որ ինձ հետ է իմ ստեղծման առաջին իսկ պահից:
- Բարի գալուստ, փոքրիկ, դու արդեն ծնվել ես:

 
6 խորհուրդ նորատի մայրերին մանկաբույժից


Առաջին երեխայի ծնունդը հրաշքի պես մի բան է թվում երիտասարդ կնոջը: Դեռ երեկ միայն պատկերացնում էիր, թե ինչպես ես լույս աշխարհ բերելու բալիկիդ, իսկ այսօր հասկանում ես, թե ինչպիսի մեծ պատասխանատվություն է մայր լինելը: Մի՛ հուսահատվեք, քանի որ երեխայի ծնունդը երջանկություն է և բոլոր դժվարությունները հաղթահարելի են: Այսօր եկեք խոսենք այն ամենի մասին, որոնք հնարավորություն կտան նոր մայրացած կանանց խուսափել շատ տարածված սխալներից և ավելի կհեշտացնեն հետծննդաբերական սկզբնական շրջանը:

- Երեխայի խնամքի հետ կապված բոլոր հարցերում, անպայման, պետք է դիմել տեղամասային մանկաբույժին կամ համապատասխան մասնագետի, այլ ոչ թե հետևեն ծանոթ-բարեկամների փորձին, - կարևոր է համարում զգուշացնել մանկաբույժ Լիլիթ Տեր-Պողոսյանը, - քանի որ յուրաքանչյուր երեխա ունի իր առանձնահատկությունները և միայն մասնագետը կարող է տալ օգտակար խորհուրդներ: Նորածնի հետ կապված հարցերում շատ են օգնում բուժքրոջ այցերը: Վերջինիս առաջին այցը կատարվում է երեխայի ծննդատնից դուրս գրվելու առաջին 3 օրվա ընթացքում, երկրորդ այցը` մեկ շաբաթ անց, իսկ երրորդ այցը` մեկ ամսեկանում: Եթե առաջանում են բարդություններ, ապա մայրը կանչ է տալիս տեղամասային պոլիկնիլիկա` առանց որևէ սահմանափակման:

1. Դեռ ծննդատնից սկսվող սխալներից է պատվաստումներից հրաժարվելը` ռիսկի տակ դնելով երեխայի հետագա առողջական վիճակը: Մեզ մոտ, հատկապես, շատ են խուսափում հեպատիտ Բ-ից` առանց որևէ հիմնավորման կամ պատճառի: Այն էֆեկտիվ և անվնաս վակցինա է, որն ապահովում է ձեր երեխայի  իմունիտետը մինչև 8-10 տարեկան հասակը:

2. Նախօրոք պետք չէ զինվել արհեստական շշերով ու կերերով, քանի որ դրանց առկայության դեպքում շատ հեշտ է անցում կատարվում կրծքով կերակրելուց դեպի արհեստական սնունդ: Միշտ հիշեք, որ մայրական կաթով կերակրելը շատ մեծ ու դրական ազդեցություն է թողնում ձեր և ձեր փոքրիկի առողջության վրա: Ուրախ ենք նկատել, որ վերջին տվյալների համաձայն` կրծքով կերակրող մայրերի թիվը կտրուկ ավելացել է Հայաստանում: Մանկաբույժները խորհուրդ են տալիս միառժամանակ կերակրելու ռեժիմ չսահմանել և հետևել երեխայի ցանկություններին, առաջին 1-2 շաբաթից հետո նա ինքը կսահմանի իր գրաֆիկը:

3. Մոռացե՛ք բարուրների ու խանձարուների մասին, դրանք ներկայումս ոչ մի առավելություն չունեն, տակդիրների օգտագործումը շատ ավելի ֆիզիոլոգիական է, կանխարգելում է կոնքազդրային հոդի բնածին դիսպլազիայի պարագայում,  հոդի ճիշտ ձևավորման ընթացքը և կոնտակտային մաշկաբորբը: Ինչ վերաբերվում է տարածված կարծիքին, որ տակդիրները նպաստում են տղա երեխաների փոշտի գերտաքացմանը, ապա կարող ենք հանգստացնել բոլոր մայրիկներին, այդ կարծիքը անհիմն է, քանի որ ջերմությունը և տակդիրի, և բարուրի մեջ նույնն է, ինչպես նաև հիշեցում ենք, որ այդ տարիքում ամորձին ֆունկցիոնալ ակտիվ չէ: Պարզապես գերադասելի է նախապատվությունը տալ «շնչող» տակդիրներին, որոնց վերին շերտը թղթյա է: Իհարկե, տակդիրները անհրաժեշտ է փոխել 2 - 3 ժամը մեկ անգամ:

4. Երեխան իր կյանքի առաջին իսկ օրերից ունի թարմ օդի կարիք, այնպես որ քառասուն օր շարունակ մի զրկեք նրան այդ անհրաժեշտությունից` հետևելով «քառասունք» կոչվող ավանդույթին: Զբոսանքները մաքուր օդում կոփում են ձեր բալիկին, նպաստում են նրա հետագա աճին: Միաժամանակ պետք է սահմանափակել հաճախակի ընդունելությունները, օտար մարդկանց հետ շփումները` խուսափելու համար վիրուսային ինֆեկցիաներից:

5. Կատեգորիկ արգելվում է երեխային քնեցնել այն անկողնում, որտեղ քնում են ծնողները: Չի արդարացվում այն պատճառաբանությունը, որ երեխան անհանգիստ է իր մահճակալում:
-Այս երևույթը հիմք է հանդիսանում ամենատարբեր վարակների ներթափանցման համար, -ասում է Լիլիթ Տեր-Պողոսյանը,- որոնք արդյունքում կարող են վատ հետևանքներ թողնել նորածնի նյարդային համակարգի վրա, ինչպես նաև կարող են սահմանափակել փոքրիկի  ինքնուրույնությունը:

6.Ամենօրյա լոգանքները  հիգենայի մի մաս կազմելուց բացի նաև կոփում են ձեր  բալիկին, տալիս են թարմության և մաքրության հրաշալի զգացողություն: Հիշեցնենք, որ լոգանքի համար նախատեսված ջրում (t=37-37,5) կարելի է ավելացնել զանազան խոտաբույսեր միայն բժշկի խորհուրդով, ինչպես նաև, հաշվի առնելով փոքրիկների նուրբ մաշկը, պարտադիր չէ ամեն օր օգտագործել օճառներ ամբողջ մարմնի համար: Դրանք կարող են չորացնել և տհաճություններ պատճառել ձեր բալիկին: Լոգանքից հետո խորհուրդ է տրվում օգտվել խոնավեցնող քսուկներից: Բայց մի մոռացեք, որ երեխաների խնամքի համար նախատեսված միջոցները չպետք է ունենան սուր հոտեր, օգտագործելուց հետո պետք է արագ ներծծվեն: Եվ վերջապես` բնակարանը պետք է  օդափոխել առնվազն 2 անգամ, իսկ սենյակային ջերմաստիճանը պետք է ստաբիլ լինի (t=22-24):

Հմուտ և տարիների մեծ փորձ ունեցող մանկաբույժ Լիլիթ Տեր-Պողոսյանը թվարկում է բոլոր անհրաժեշտ պարագաները, որոնք  պետք են ձեզ ձեր փոքրիկների կյանքի առաջին մեկ շաբաթի համար.

-Խանձարուրներ (դնում են երեխայի  բարձի վրա` կերակրելու ժամանակ կամ փաթաթում են երեխայի ձեռքերը քնած ժամանակ, որպեսզի չարթնացնի ինքն իրեն), տակդիրներ, թաց անձեռոցիկներ, որոնք չեն պարունակում սպիրտ, ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներ` երեխայի պորտը մշակելու համար, ստերիլ բամբակ` ականջները և քիթիկը մաքրելու համար, մաշկի խնամքի միջոցներ, քսուկներ` տակդիրների տակ օգտագործելու համար, գազիկներից ազատվելու համար հատուկ կաթիլներ, 1%-անոց յոդ, ֆուռացիլին, որով մաքրում են նորածինների աչքերը, ջերմաչափ` լոգանքի և մարմնի համար, կլոր ծայրով պիպետկա:

Մայրանալը կնոջը դարձնում է էլ ավելի ուժեղ և իմաստավորում է նրա կյանքը, տալիս է նոր ու անկրկնելի զգացողություններ, կրկնապատկում է պատասխանատվության զգացողությունը: Պետք է պարզապես շատ սիրել փոքրիկ հրեշտակներին և սովորել ապրել նրանց հետ լույս աշխարհ գալու առաջին իսկ պահից:


 

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ )
 

 
 

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol11/eritasardmayrerihamar2.jpg

Կատեգորիա: Իմ երեխան | Ավելացրեց: Admin (19.04.2015) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 5016 | Տեգեր: երեխաների դաստիարակություն, իմ երեխան, երեխա է ծնվելու | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ