Յոգան ապագա մայրիկներին օգտակար է
  Kiss.am Հղիության և ծննդաբերության ընթացքում բազմաթիվ խնդիրներից կարելի է խուսափել, եթե այդ ժամանակը օգտագործվի օրգանիզմի առողջացման համար: Ինչպես գրում է clinics.am-ը, տոքսիկոզները, այտուցվածությունը, գլխացավերը, արգանդի բարձր տոնուսը առողջ հղի կնոջ համար չեն:
![]() Կա հղիության ընթացքը և ծննդաբերությանը ճիշտ նախապատրաստվելու հիանալի միջոց` հղիների համար նախատեսված յոգայի համալիր վարժություններ, որոնք կարելի է կատարել հղիության առաջին օրերից: Ինչքան շուտ սկսվեն պարապմունքները, այնքան մեծ է հավանականությունը, որ կնոջ ինքնազգացողութունը 9 ամիսների ընթացքում կլինի հրաշալի, առանց բարդությունների, իսկ ծննդաբերությունը` հեշտ ու բնական ճանապարհով: Հատուկ վարժությունների միջոցով կարելի է խուսափել ավելորդ քաշից, ողնաշարի ցավերից: Կանոնավոր պարապմունքները նվազեցնում են բծերի առաջացումը: Ի տարբերություն մարմնամարզության, որի ժամանակ բավական էներգիա է ծախսվում` յոգան օգնոմ է լրացնել այդ էներգիայի պաշարները և դրական ազդեցություն է ունենում բոլոր օրգանների վրա: Որոշ դիրքեր (ասաններ) բավականին ամրացնում են արգանդի պատերը, ասանների ժամանակ կտրուկ շարժումներ չկան, դրանք լավացնում են արյան հոսքը, մարզում ողնաշարը, մկանները: Ասանները ապահովում են արյան ճիշտ շրջանառություն, երեխայի շարժումների համար անհրաժեշտ տարածություն: Յոգան հատկապես օգտակար է այն հղիներին, որոնք տառապում են ոտքերի այտուցվածությամբ, երակների լայնացմամբ, վերջույթների թմրածությամբ: Նման բարդություններից խուսափելու համար պարապմունքները պետք է սկսել հղիության առաջին եռամսյակում: Յոգան օգնում է կարգավորել ոտքերի արյան շրջանառությունը, ձեռք բերել մարմինը թուլացնելու, շնչառությունը, լարվածությունը կարգավորելու հմտություններ: Յոգայի կանոնավոր պարապմունքները օգնում են կնոջը հանգստանալ, կառավարել զգացմունքները և սթափ լինել ծննդաբերության ժամանակ: Եթե նախկինում կինը չի զբաղվել յոգայով, պետք է խորհրդակցել բժշկի հետ, եթե չկան հակացուցումներ, կարելի է սկսել պարապմունքները: Խորհուրդ չի տրվում ընդգրկվել ընդհանուր խումբ, հղիների համար կան հատուկ ծրագրեր: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1388 |
| | |
