Պատվիրաններ լիարժեք կնոջ համար
 

   «Կանայք»

Յուրաքանչյուր կին կարող է զարգացնել իր մեջ իսկական լեդիին բնորոշ հատկանիշներ: Առանձնացնենք դրանցից մի քանիսը…

 

Պատվիրաններ իսկական լեդիների համար

 

Ոճի զգացում

Այս հատկությունն ավելի շուտ ի ծնե է, սակայն մեծ ցանկության դեպքում հնարավոր է նաև զարգացնել այն: Ոճը ոչ միայն լավ և էլեգանտ հագնվելու ունակությունն է, այլև աշխարհի հետ կնոջ հարաբերությունը, նրա ընկալումները: Ոճի զգացումը օգնում է կնոջը հաստատվել նաև շրջապատում, շրջապատվել արժանի և հետաքրքիր մարդկանցով: Յուրաքանչյուր լեդի անկասկած ունի իր անհատական ոճի զգացումը, կյանքի հանդեպ վերաբերմունքը, որը չի լքում նրան ոչ մի դեպքում:

Շարժուձև

Լեդին թույլ չի տալիս իրեն վեճեր, հիստերիկ նոպաներ և նմանատիպ տհաճ բաներ: Նա կարողանում է զսպել իրեն յուրաքանչյուր իրավիճակում: Զսպվածության և համեստության հետ մեկտեղ լեդիները գիտեն իրենց գինը. թույլ չեն տա վիրավորել իրենց: Այստեղ ձեզ կօգնեն խստությունն ու սկզբունքային դիրքորոշումները:

Տնայնագործ

Կինը երբեք չպետք է իրեն բարձր համարի տնային գործեր կատարելուց: Անգամ եթե աղախիններ, խոհարարներ ունեք, պետք է ձգտեք դառնալ լավ տնային տնտեսուհի: Հիշե՛ք, որ կանայք տան ղեկավարներն են, և առանց ձեր մասնակցության արված յուրաքանչյուր գործ ունի հավանականություն ձախողվելու: Չի նշանակում, որ բացի տան աշխատանքներից, դուք չպետք է այլ զբաղմունք ունենաք: Պարզապես պետք է համատեղել, կարողանալ ժամանակը ճիշտ բաժանել գործողությունների:

Կինը պետք է լինի կրթված և բազմակողմանի զարգացած

Շատ լավ է, երբ կինը կարողանում է հեշտությամբ ներգրավվել յուրաքանչյուր խոսակցության, բանավեճի մեջ: Ոչ միայն նվազագույն պատկերացումներ, այլև խորը գիտելիքներ կարելի է ձեռք բերել որոշ բնագավառների մասին: Սակայն այս ամենը կարող է երկրորդական դառնալ, երբ կինը չի կարողանում արտահայտել իր մտքերը, ճիշտ ներկայացնել գիտելիքները: Ոչ մի պարագայում մի՛ կորցրեք կանացիությունը, խոսեք ցածր և գրավիչ ձայնով:


 

HD որակով դիտել այստեղ:


 

HD որակով դիտել այստեղ:


 

HD որակով դիտել այստեղ:


777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol25/sharm_knoj_p.jpg

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Davbad (18.02.2015) | Հեղինակ: «Կանայք» W
Դիտումներ: 1344 | Տեգեր: Կանայք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ