Մի քանի օգտակար խորհուրդ կանանց…
 

   Kiss.am

 
Մի քանի օգտակար խորհուրդներ կանանց…


1. Տղամարդու հետ խոսելիս նախ աշխատեք անդրադառնալ ամենագլխավորին, ապա նոր երկրորդական մանրամասներին: Երբ կինը խախտում է այս օրենքը, տղամարդը դադարում է նրան լսել:

2. Տղամարդը կնոջից ավելի հաճախ է ընդմիջում դիմացինի խոսքը: Մի՛ լռեք և կուլ մի՛ տվեք վիրավորանքը: Հանգիստ, բայց հաստատակամ ապացուցեք, որ դուք ճիշտ եք: ‹‹… ես խոսում էի այն մասին, որ...››, ‹‹…կներես, բայց ես չեմ ավարտել խոսքս…›› և այլն:

3. ‹‹Ես կարծում եմ›› դարձվածքը գերադասելի է ‹‹Ես զգում եմ›› դարձվածքից: ‹‹Կարծում եմ, որ դու խիստ անզուսպ ես›› դատողությունը հնչում է որպես սառնարյուն դիտողություն, իսկ ‹‹ Զգում եմ, որ դու բավականաչափ զուսպ չես››՝ ընկալվում է որպես խեղճ ու կրակ մի գանգատ:

4. Հաշտվեք այն իրողության հետ, որ տղամարդիկ ավելի շատ օգտագործում են գոյականներ և բայեր, իսկ կանայք՝ ածականներ և մակբայներ: Եթե տղամարդն ասում է ‹‹ լավ է ››, հաշվեք, որ նա արել է մեծ հաճոյախոսություն և մի փորձեք նրանից լսել գերադրական աստիճանի ածական:

5. Բարձր մի խոսեք և նախադասությունն ավարտելիս ձայնը մի բարձրացրեք, մանավանդ եթե խոսքը վերաբերում է կարևոր և ձեզ հուզող հարցի: Որքան էլ հուզված լինեք այդ պահին, հիշեք, որ նախադասության վերջում բարձրացնելով ձայնը, այն համարյա դարձնում եք հարցական նախադասություն: Մինչդեռ ձայնի ցածրացումը ձեր տոնին հաղորդում է վստահություն և համոզվածություն:
Բացի այդ, մշտական հարցական ինտոնացիան թողնում է հարցաքննության տպավորություն:

6. Նախօրոք երբեք մի՛ բռնեք պաշտպանողական դիրքորոշում: Խուսափեք անգամ ձևականորեն ներողություն խնդրելուց այն բանի համար, որը ոչ մի կապ չունի ձեզ հետ և դուք պատասխանատու չեք դրա համար:

7. Հաշտվեք այն մտքի հետ, որ միշտ և ամեն ինչում պետք չէ համաձայնել դիմացինի հետ: Կարծիքների տարբերությունը տղամարդու հետ շատ կանայք համարում են բաժանման սկիզբը: Դա ճիշտ չէ: Տղամարդիկ հարգում են հպարտ և ինքնասեր կանանց, իսկ հարգանքը վերջին հաշվով փոխակերպվում է սիրո:

8. Տղամարդը տանել չի կարողանում երեկոյան բանավեճը: Նա համարում է, որ արդարացի չէ, երբ ինքը հոգնած գալիս է տուն, կինը վիճում է իր հետ: Հետո, նա դա գնահատում է որպես առանձին քնելու ազդանշան կնոջ կողմից:

 


Ինչպիսին պետք է լինի իդեալական կինը

 

Տղամարդուն երջանկացնելու բաղադրատոմսեր

 

Բաներ, որոնք կանայք չպետք է անեն տղամարդու ներկայությամբ

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol13/xorhurdnerkananc1.jpg

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (07.11.2013) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 4137 | Տեգեր: Կանայք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ