![]()
  «Սեռական հարաբերություններ»
«Սեռական հարաբերություններ»-ը գրում է՝ Շատ հասարակություններում կնոջը վերաբերվում են ինչպես հոր կամ ամուսնու սեփականություն: Երեխա ժամանակ նա իր հորն է պատկանում, որն էլ որոշում է, թե ում հետ պետք է իր աղջիկն ամուսնանա: Երբեմն աղջկան վաճառում են ամուսնուն կամ որևէ գործատուի` որպես ունեցվածք: Նրա ապագա ամուսինն ուզում է, որ նա անմեղ լինի և ոչ մի տղամարդ նրան դիպած չլինի` այսինքն աղջիկը պետք է կույս լինի: Ամուսնությունից հետո ամուսնուն թվում է, թե կարող է ցանկացած պահի կնոջ մարմինն օգտագործել սեփական հաճույքի համար: Նա կարող է ուրիշ կանանց հետ սեռական հարաբերություն ունենալ, բայց կինը պետք է միայն իրեն պատկանի: Այս համոզմունքները կարող են մեծ ցավ պատճառել: Աղջիկը տեսնում է, որ ուրիշներն իր փոխարեն կարևոր որոշումներ են կայացնում` նույնիսկ հաշվի չառնելով, թե նա ինչ է ուզում և ինչ չի ուզում: Սակայն կնոջ մարմինը տղամարդու սեփականությունը չի: Կնոջ մարմինը պատկանում է միայն իրեն և նա պետք է որոշի, թե ինչպես, երբ և ում հետ այն կիսի: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1030 |
| | |