Կնոջ ինտիմ կյանքը. Ազատվե՛ք սխալ պատկերացումից, թե կինն ավելի քիչ սեռական ցանկություն է ունենում
 

   «Սեռական հարաբերություններ»

Կնոջ ինտիմ կյանքը. Ազատվե՛ք սխալ պատկերացումից, թե կինն ավելի քիչ սեռական ցանկություն է ունենում

 

«Սեռական հարաբերություններ»-ը գրում է՝

 

Կնոջը հաճախ սովորեցնում են, որ ամուսնու սեռական ցանկությունները բավարարելը իր պարտականությունն է, և եթե նա «լավ կին» է, չպետք է մերժի սեքսով զբաղվելու առաջարկը, եթե նույնիսկ չի ցանկանում: Եվ կրկին այս համոզմունքները վտանգի տակ են դնում կնոջ առողջությունը:

 

Նախ կինը, ով հավատում է, որ ինքը չպետք է մտածի սեռական հարաբերության մասին, անպատրաստ կլինի անվտանգ սեքսի: Նա, հավանաբար, երբևէ լսած էլ չի լինի ընտանիքի պլանավորման և պահպանակների ու դրանց ձեռքբերման և օգտագործման մասին: Եվ եթե անգամ նա տեղեկացած լինի, նրան դժվար կլինի զուգընկերոջ հետ դրանց մասին նախօրոք խոսելը: Եթե նա քննարկի սեռական հարաբերության ընթացքը, զուգընկերը կկարծի, թե նա արդեն փորձ ունի և ուրեմն «վատ աղջիկ» է: Սակայն սեռական ցանկությունը կյանքի բնական մասնիկ է, և կինը կարող է նույնքան սեռական ցանկություն և հաճույք զգա, որքան տղամարդը:


 
Սեռական առողջությունը բարելավել նշանակում է
անցանկալի հղիության և սեռավարակների ձեռքբերման հավանականությունը նվազեցնել, սեռական հարաբերությունից ավելի մեծ հաճույք ստանալ, կնոջ սեռականության մասին թյուր համոզմունքները վերանայել:

 

Սիրախաղի հետազոտում

Այն, թե ինչ ենք անում սեռական հարաբերության ժամանակ, անձնական նախապատվության և հնարագիտության հարց է և կախված է նրանից, թե ում կողքին ենք, որքան ենք սիրում և հասկանում նրան, ինչպես ենք մեզ զգում և այլն:

 


 

HD որակով դիտել այստեղ:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol25/kinn_el_e_sex_cankanum_480.jpg

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Davbad (25.02.2015) | Հեղինակ: «Սեռական հարաբերություններ» W
Դիտումներ: 4752 | Տեգեր: միայն կանանց համար | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ