Կանայք չեն կարող պատկերացնել կյանքը առանց շոկոլադի. ինչու՞...
 

   

Կա՞ արդյոք այնպիսի կին, ով չի սիրում շոկոլադ: Կարծում ենք, որ մոլորակի կանանց 99%-ը խենթանում է շոկոլադի համար: Մինչդեռ տարածված կարծիք կա, թե տղամարդկանց մեծ մասը նախընտրում է մսեղեն կամ ձկնեղեն, բայց եկեք ընդունենք, որ տղամարդիկ էլ դժվար թե անտարբեր անցնեն համեղ շոկոլադի կողքով: Եթե կան նման մարդիկ, ապա, ամենաքիչը, նրանց դժվար է հասկանալ:

 

Կանայք չեն կարող պատկերացնել կյանքը առանց շոկոլադի. ինչու՞...

 

Շոկոլադն ու սերը

Յուրաքանչյուր կնոջ համար շատ կարևոր է սիրված և գնահատված լինելը: Իսկ շոկոլադը կարող է կնոջ մեջ արթնացնել զգացմունքայնությունն ու թեթևակի սիրահարվածության զգացումը: Շոկոլադը գրգռում է կանանց ուղեղի ազդակները, որոնք պատասխանատու են հաճույքի համար: Ուստի բնական է, որ առաջին անգամ շոկոլադ համտեսելուց հետո ողջ կյանքում չեն կարողանում հրաժարվել այս աստվածային քաղցրեղենից:

Տղամարդիկ էլ քաջ գիտակցելով, որ կանայք իսկապես սիրում են շոկոլադ, իրենց սիրելիներին շարունակ շոկոլադե կոնֆետների տուփեր են նվիրում: Էլ չասենք սուրբ Վալենտինի տոնի մասին, որի ժամանակ սիրահարները միմյանց շոկոլադ են նվիրում:

 

Երջանկության ախտանիշ շոկոլադը

Կարիերա, երեխաներ և ընտանիք. ահա ժամանակակից կնոջ կյանքի երեք կարևոր բաղադրատարրերը, որոնք ահռելի ժամանակ և ուժ են պահանջում: Տրամադրությունը բարձր պահելու և դիմադրողականությունն ամրապնդելու համար բժիշկները կանանց խորհուրդ են տալիս ավելացնել օգտագործվող շոկոլադի քանակությունը: Շոկոլադի գաղտնիքը հատուկ քիմիական նյութերն են, այդ թվում` էնդորֆինը, ինչի քանակությունը կանանց օրգանիզմում կախված է կանացի հորմոնների մակարդակից: Շոկոլադը բարձրացնում է էնդորֆինի մակարդակը` այդպիսով բարձրացնելով տրամադրությունը և դրական լիցքեր հաղորդելով,- հայտնում է MaryLove-ը: 

 

Շոկոլադն ու գեղեցկությունը

Մի անգամ լրագրողները դերասանուհի Նիկոլ Քիդմանին խնդրեցին բացահայտել իր գեղեցկության և սլացիկության գաղտնիքը: Մի քանի վայրկյան մտորելուց հետո նա պատասխանեց, որ օրական 10 ժամ քնում է և անընդհատ շոկոլադ է ուտում: Գեղեցկության բնագավառում շոկոլադն անփոխարինելի է. այն օգնում է պահպանել գեղեցկությունն ու երիտասարդությունը: Դիետոլոգները մշակել են հատուկ շոկոլադե սննդակարգ, որն օգնում է հինգ օրվա ընթացքում նիհարել 3-6 կիլոգրամով: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ կակաոյի հատիկների մեջ պարունակվող օգտակար նյութերը նվազեցնում են ախորժակն ու վնասակար ուտելիքներ ուտելու ցանկությունը: Շոկոլադն օգնում է նաև դանդաղացնել մաշկի ծերացումն ու հարթեցնել կնճիռները: Շոկոլադում առկա են մի շարք օգտակար նյութեր, որոնք խթանում են մաշկային բջիջների ռեգեներացիան: Այդ պատճառով շոկոլադն օգտագործվում է կոսմետոլոգիայում հատուկ քսուքների պատրաստման մեջ:

Նորաձևությունը ևս հետ չի մնում շոկոլադային թեմաներից: Համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք դիզայներներ շոկոլադից պատրաստված հագուստի հատուկ գծեր են ունեցել, այժմ հնարավոր է ձեռք բերել նաև շոկոլադե աքսեսուարներ և անգամ, օ՜հ հրաշք, ներքնազգեստ:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol29/Promo_3-1-.jpg

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Davbad (27.05.2015)
Դիտումներ: 805 | Տեգեր: Կանայք, շոկոլադ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ