![]() Կախ ընկած հետույքը մարմնի այդ հատվածի մկանային փնջի թուլացման հետևանք է: Հետույքը մկանների ամենազանգվածեղ խումբն է, և որպեսզի դրանց հաղորդվի նախկին առաձգականությունը (կամ ձեռք բերվի), պետք է աշխատել հետույքի մկանների առաձգականության մեծացման և այդ շրջանում արյան շրջանառության ուժեղացման ուղղությամբ: Դիտարկենք հետույքի առաձգականության բարձրացման մի քանի արդյունավետ եղանակ: Ինչպե՞ս մեծացնել հետույքի առաձգականությունը տնային պայմաններում: Եվ այսպես, եթե ձեզ այդ հարցը մտահոգում է, ապա ակնհայտ խորհուրդը՝ «այցելեք մարզադահլիճ», ձեզ չի գոհացնի: Մեր նպատակն է առանց մարզասրահ հաճախելու մեծացնել հետույքի մկանային ծանրաբեռնվածությունն ու արյան շրջանառությունը: Սկսենք ամենապարզ գործողություններից: Վերելք աստիճաններով: Որքան բարձրում ապրեք, այդքան լավ: Բարձրացնելով ծնկները՝ դուք ծանրաբեռնվածություն եք հաղորդում հետույքի նախ մեկ, ապա մյուս կիսագնդի վրա: Առաջին սանդղահարթակն անցեք սովորականի նման, իսկ հաջորդը՝ երկուական աստիճանով: Կսմթեք հետույքը և խնդրեք, որ ուրիշներն էլ դա անեն: Սա պարզ գործողություն է, որը պետք է կատարել առավոտները: Ցնցուղի տակ կսմթեք ձեր հետույքը մինչև թեթև ցավալն ու կարմրելը: Այնուհետև հետույքը լավ տրորեք ճիլոպով: Այդ ամենը կուժեղացնի արյան շրջանառությունը:
▶ Հատված բրազիլական «Լավագույն հետույք» մրցույթից
▶ Հատուկ սեքսուալ վարժություններ, որոնք կօգնեն վայելել սեքսը
▶ Ինչպիսի հեշտոցն է համարվում ցանկալի Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 6971 |
| | |