Բացահայտե՛ք կանանց մրգերի օգնությամբ
 

   Kiss.am

Միջին դարերում ասպետներն իրենց համար հարսնացու էին ընտրում` օրիորդներին միրգ հյուրասիրելով: Նրանք հետևում էին, թե երիտասարդ աղջիկները ինչ մրգեր են նախընտրում և ըստ այդմ կայացնում էին իրենց ընտրությունը: 
 
Բացահայտեք կանանց մրգերի օգնությամբ


21-րդ դարում մրգային նախապատվությամբ կողակից ընտրելը ևս ակտուալ է: Ամերիկացի հոգեբան Էլեն Կենին ուսումնասիրել է ժամանակակից կանանց մրգային նախընտրությունները և դրանց հիման վրա սահմանել նրանց բնութագրերը:

Եվ այսպես, եթե կինը նախընտրում է խնձորը, ուրեմն նա նույնքան ամուր է, որքան իր սիրելի միրգը:
Ռոմանտիկան և նորարարությունները նրա համար էական չեն: Խնձորի սիրահարները կայուն և վստահելի են:

Տանձ սիրող կանայք բավականին գրավիչ և էրոտիկ են, ինչպես հյութալի և փափուկ հասած տանձը: Այս կանանց շարմն անտարբեր չի թողնի շրջապատի ոչ մի տղամարդու: Նրանք սիրում են, երբ իրենց ձեռքերի վրա են պահում և վերաբերվում են որպես թանկարժեք հարստության: Տանձ սիրողները հեշտությամբ են վիրավորվում և հիշաչար են:

Բանան նախընտրող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարողանում են տպավորություն գործել տղամարդկանց վրա և իրենց հասցեին քննադատություն չեն հանդուրժում:

«Հաճույքներ եմ ուզում». սա է խաղող և ելակ սիրող կանանց կարգախոսը: Նրանցից շատերը վախենում են միայնությունից և հեշտությամբ են տրվում տղամարդկանց: Ելակ նախընտրող կանայք նույնքան նուրբ և հեշտ խոցելի են, որքան այդ հատապտուղը:

Իսկ նարնջի երկրպագուները առեղծվածային ու փակ են: Տղամարդիկ դժվարությամբ են կարողանում գրավել նրանց, քանի որ նման կանայք զուսպ են և հեշտությամբ չեն բացում իրենց սրտի դռները: Նարնջասեր կանայք բարձր ինտելեկտով, ստեղծագործող և հումորի զգացումով անհատներ են, որոնք բացահայտվում են դիմացինի համար փուլ առ փուլ` դրանով իսկ պահպանելով իրենց նկատմամբ հետաքրքրությունը:



 

Подпишитесь на доски (Աստղագուշակներ և ավելին...) следующих пользователей Pinterest: Օգտակար.

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol11/kanayqevmrgery1.jpg

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (31.10.2013) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 1675 | Տեգեր: Աստղագուշակ, Կանայք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ