Հավատն ու իմաստունի մատը (ներկայացնում է էնտոնի դե Մելլոն)
— Կրոնական հավատը,— ասում էր Վարպետը,— ոչ թե իրականության պնդումն է, այլ մարդկային ըմբռնման սահմաններից դուրս գտնվող ինչ-որ գաղտնիքի ակնարկ, հուշում: Կարճ ասած՝ կրոնական հավատը մատ է, որը մատնացույց է անում Լուսինը:
Որոշ հավատացյալներ երբեք մատն ուսումնասիրելուց այն կողմ չեն անցնում:
Այլք զբաղված են նրանով, որ ծծում են այդ մատը:
Երրորդներն այդ մատն օգտագործում են այն բանի համար, որ սեղմելով հանեն իրենց աչքերը:
Եվ միայն շատ քչերն են ընդունակ վերացարկվել այդ մատից և տեսնել այն, ինչը նա մատնացույց է անում: Այս վերջինները դուրս են գալիս հավատի սահմաններից և աստվածանարգների համբավ են ձեռք բերում:
Մի անգամ երեկոյան Վարպետն իր աշակերտներին դուրս բերեց բաց դաշտ, որի վրա տարածվել էր աստղերով սփռված երկինքը: Աստղերը մատնացույց անելով՝ Վարպետն աշակերտներին ասաց.
— Իսկ հիմա բոլորդ կենտրոնացրեք ձեր ուշադրությունն իմ մատի վրա:
Աշակերտները հասկացան նրան:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: