Օշոյի մտքերը. «Սիրտը մաքուր է դառնում, երբ դատողությունն այլևս չի իշխում ձեզ»
 

   Kiss.am

 

Աշխարհը տանջվում է, քանի որ մարդկության պատմության ընթացքում մենք առաջին անգամ կորցրել ենք Աստծո հետքերը: Ոչ ոք և երբեք այնպես չի տառապել, ինչպես մենք: Անցյալում մարդիկ շատ աղքատ են եղել, մարդիկ քաղցած էին մնում, սակայն երբեք հոգեպես այսքան աղքատ չէին: Մարդիկ երբեք հոգևոր առումով այնպես քաղցած չեն եղել, ինչպես այսօր: Իմ աշխատանքը կայանում է նրանում, որ վերադարձնեմ ձեզ Աստծո ընկալումը: Քանի դեռ մարդը կրկին չի արմատավորվել Աստծո մեջ, նա ապագա չի ունենա:

***

Գոյության հետ շփվելու համար մարդը պետք է մաքուր սիրտ ունենա: Սիրտը մաքուր է դառնում, երբ դատողությունն այլևս չի իշխում ձեզ: Երբ դատողությունն է իշխում, սիրը անմաքուր է մնում: Այն ծածկում է սիրտը, ինչպես փոշին է ծածկում հայելին: Դատողությունը ոչ այլ ինչ է, քան մտքերը, այսինքն` փոշին: Յուրաքանչյուր միտք պարզապես փոշու հատիկ է: Դուք պետք է մաքրվեք բոլոր մտքերից, այդ ժամանակ մաքրության կհասնեք:
Մաքրությունը ոչ մի ընդհանուր բան չունի բարոյականության հետ: Իհարկե, մաքուր սիրտը բարոյական է, սակայն բարոյականություն կարդացող մարդը մաքուր չէ: Նա դեռ ապրում է գլխում, նրա բարոյականությունը առաջվա նման իշխում է սրտին: Նա չգիտի մաքրություն, քանի որ անմեղ չէ, այդ պատճառով էլ հիշե՛ք, որ բարոյականությունը մաքրության չի հանգեցնում: Սակայն արդարացի է հակառակը` մաքրությունը հանգեցնում է բարոյականության: Սակայն սկզբում գալիս է մաքրությունը, իսկ նրան հետևում է բարոյականությունը:

Շարունակելի

Թարգմանությունը՝ Հակոբ Բաղդասարյանի:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol31/2oshoyi_mtqery-sirty_maqowr_e_darnowm-erb_datoghow.jpg

Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Davbad (07.07.2015) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 1087 | Տեգեր: ընթերցարան, իմաստություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ