Ի՞նչ է Տանտրան
  kiss.am Տանտրան մեզ հասած ինքնակատարելագործման հնագույն մեթոդներից է, որտեղ ցանկության էներգիան չի ճնշվում, այլ գիտակցաբար օգտագործվում է առողջացման, երկարակեցության և հոգևոր զարգացման համար: Տանտրան գիտակցությունն ընդլայնելու տեխնիկա է: ![]() Ժամանակակից բժշկությանը հայտնի է սեքսուալ էներգիայի կապի մասին հիպոֆիզի և հիպոթալամուսի հետ: Սեքսուալ էներգիան ակտիվացնում է դրանց ֆունկցիան, ազդում ֆիզիկական և ինտելեկտուալ զարգացման, իրականության ընկալման վրա: Այն առաջացել է Հնդկաստանում: Սանսկրիտից թարգմանվում է որպես «կարի մեքենա»: Սիմվոլիկ իմաստով դա ուսմունք է, որը իրար է կարում, միացնում նյութականը իդեալականին, մարմնականը հոգևորին, ռացիոնալը իռացիոնալին, տղամարդկայինը (Ին) կանացիին (Յան): Տան՝ ընդլայնել, ծաղկեցնել, տրա՝ միջոց, գործիք: Հետևաբար տանտրա նշանակում է գիտակցությունը ընդլայնող գործիք: Տանտրան փորձում է կնոջ և տղամարդու սեքսուալ միությամբ հասնել ունիվերսալ միացության և հասնել կատարյալ ամբողջականության ամեն ինչում: Ըստ տանտրայի` մարդ պետք է գիտակցի իր կատարելությունը: Եվ միայն այդ դեպքում, գիտակցելով իր աստվածային էությունը, կկարողանա իսկապես խոնարհվել Աստծուն: Տանտրայի բանալին է համարվում ազատվել էգոյից և դառնալ Աստծո հետ մեկ: Այդ դեպքում զուգընկերը դիտվում է աստվածային, կատարյալ էակ և տիեզերքի կենտրոն: Ընդունելով տանտրայի այս գաղափարը՝ ցանկացած հպում դուրս է գալիս սովորական զգացական բոլոր սահմաններից և բերում է ոչ միայն մարմնական էքստազի, այլ նաև առողջ գիտակցման: Տանտրայում սուբլիմացվում է այն ամբողջ էներգիան, որը առաջանում է սեքսի ժամանակ: Գիտակցաբար սեքսուալ կոնտակտը չի արագացվում, փոխարենը հնարավորինս ձգձգվում է: Այստեղ օրգազմը ինքնանպատակ չէ: Օրգազմը՝ որպես սեքսուալ կոնտակտի պիկ, հսկայական էներգիա է խլում: Բնության մեջ շատ արու կենդանիները սատկում են հենց այդ էներգիայի կորստի պատճառով: Տանտրայում այդ էներգիան է, որ սուբլիմացվում է: Այսինքն դա հերթական սեռական ակտ չէ, որից հետո կնոջ և տղամարդու մարմինները բաժանվում են, կորցնելով իդեալական ամբողջականությունը: Տանտրայի դեպքում, նրանք որքան հնարավոր է երկար մնում են նախաօրգազմային երանելի վիճակում, առանց էակուլյացիայի, առանց էներգիայի բաց թողման: Այդ էներգիան վերածվում է մեդիտացիայի: Եվ դրանով երկուսը դառնում են ամբողջական: Այն էներգիան, որը բաց թողնելով, պետք է ուժասպառ անի, հակառակը, սուբլիմացվում է կենսատու ակտիվացնող էներգիայով: Իր մեջ կրելով տիեզերական ամբողջականություն և հաճույք՝ բերում է հոգևոր և ֆիզիկական ներդաշնակության: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1619 |
| | |
