Բուդդայականությունը և սեքսը. ի՞նչ է կարելի, ինչ՝ ոչ
 

   Lady.ru

Բուդդայականության համաձայն՝ ամենակարևորն այն է, որ կինն ու տղամարդը միասին լինեն։ Տղամարդը կնոջից ոչնչով լավը չէ, և կարիք չկա կնոջը ավելի ցածր էակ համարելու, քան տղամարդն է։ Սա կարող է դրվել կնոջ և տղամարդու համատեղ երջանիկ կյանքի հիմքում։

 

Բուդդայականությունը և սեքսը. ի՞նչ է կարելի, ինչ՝ ոչ

 

Իզուր չեն սերմահեղուկը «մարդկային հյութ» անվանում։ Իզուր չվատնելով այն՝ տղամարդը պահպանում է իր ուժերը։ Սուտրաներում մենք կարող ենք շատ նուրբ խորհուրդներ ստանալ այն մասին, թե որ օրերին է հարկավոր սեքսով զբաղվել։ Այնպես որ, եթե կինն ու տղամարդը առանց դա հաշվի առնելու սեքսով զբաղվեն, ապա սերմնահեղուկը կկորցնի իր ուժը, իսկ մարմինը կթուլանա և բաց կլինի բազմաթիվ հիվանդությունների համար։

Այդ ամենն իմանալու համար հարկավոր է դիմել չինական հորոսկոպի օգնությանը։

Երբ ընտանիքում մարդ է մահանում, 49 օր սեքսով չեն զբաղվում։ Սեքսով չի կարելի զբաղվել նաև լուսնային օրացույցի 28-րդ, 15-րդ և 30-րդ օրերին։
Այս ամենը կապված է լիալուսնի և նորալուսնի փուլերի հետ, որոնք ազդում են նաև կանանց օրգանիզմի վրա, և հարկավոր է դա անպատճառ հաշվի առնել։

Յուրաքանչյուր տարվա ծնվածներն ունեն իրենց հովանավոր մոլորակները, որոնք էլ հովանավորում են նաև սեքսով զբաղվելը։ Հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ կնոջ համար կարևոր է կուսությունից զրկվելու և հետագա լավ կամ վատ ճակատագիրի միջև ընկած ժամանակահատվածը, այնպես որ աղջիկը պետք է լավ ընտրի առաջին անգամ սեքսով զբաղվելու ամիսը։

Հարկավոր է նաև սեքսով զբաղվել ճիշտ տեղում, ճիշտ հանգամանքներում և ճիշտ ձևով՝ հոգևոր կառույցներից հեռու, ո՛չ ուսուցիչների և ծնողների աչքի առջև և ո՛չ կոպիտ քարերի և 
փշերի վրա։ 

Սեքսով զբաղվել չի կարելի հղիության առաջին երեք ամիսներին, դաշտանի, կրծքով կերակրելու, տառապանքի, սգի և տխրության ժամանակ, ինչպես նաև չսիրած մարդու հետ։ Արգելվում է նաև դա անել բերանի, հետանցքի, կոնքերի և ոտքերի արանքի, սեփական ձեռքերի, փոքր երեխաների օգնությամբ, ինչպես նաև երդվյալների հետ։

Բուդդայական ուսմունքի համաձայն՝ սիրեկան պահում են անհեռատես մարդիկ, ովքեր փաստացի խաղում են կրակի հետ։ Եթե մեր կյանքում ամեն ինչ անվերահսկելի լիներ, ապա կյանքը դժոխքի կվերածվեր։ Հարկավոր չէ լավը վատից չտարբերելու պատճառով վատնել սեփական ուժերը, վնասել ինքդ քեզ։


777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol34/4-1-.jpg

Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Davbad (26.10.2015) | Հեղինակ: Lady.ru W
Դիտումներ: 1415 | Տեգեր: սեքս, իմաստություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ