![]()
  cosmo.am
Պատասխանում է սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:
- Հաճախ, բայց ոչ բոլոր դեպքերում կուսազրկումն ուղեկցվում է արյան շատ քիչ քանակությամբ, երբեմն՝ մի քանի կաթիլ արյամբ: Ինչքան էլ զգույշ լինեք, առնանդամի ներհրումը ի վերջո կարող է վնասել, այսինքն` պատռել կուսաթաղանթը: Այս դեպքում կնշմարվեն արյան հետքեր: Սակայն պատահում է, որ շատ զգույշ և դանդաղ ներհրման դեպքում կուսաթաղանթը ոչ թե պատռվում, այլ լայնանում է իր առաձգականության շնորհիվ` վրայի բնական բացվածքի շրջագծով. այդ դեպքում կուսազրկումը, փաստորեն, չի ուղեկցվում արյամբ: Ուստի հնարավոր է, որ զրկվես կուսաթաղանթի ամբողջականությունից: Վտանգավոր է այն, որ ունենում ես ոչ լիարժեք սեռական հարաբերություն, անընդհատ լարվում ես կուսության պահպանման համար, կենտրոնացած ես սեքսի հետ կապ չունեցող երկրորդական խնդիրների վրա, իսկ դա ազդում է քո սեքսուալության և սեռական հարաբերության սահուն ընթացքի վրա: Այսպես շարունակելով՝ հետագայում այս կամ այն սեռական խանգարումը ձեռք բերելու ռիսկի ես դիմում: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 5073 |
| | |