Նարինե Ներսիսյան Նարինե Ներսիսյան
Քանի որ միջսեռային դժվարությունները կնոջը հոգեկան տառապանք են պատճառում, նա հաճախ մտածում է, որ իր խնդիրը հոգեբանական է և օգնության է դիմում հոգեբանին: Գոյություն ունի այն թյուր կարծիքը, որ եթե միջանձնային հարաբերություններում ամեն ինչ կարգին է, այսինքն զույգի միջև կա հասկացողություն, փոխադարձ սեր և հարգանք, ապա նրանց սեռական կյանքում ամեն ինչ կարգին է: Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ իրականությունը ամենևին էլ այդպես չէ: Մեզ դիմում են բազում ամուսնական զույգեր, որվքեր ունեն շատ ջերմ հարաբերություններ, սիրում և փաղաքշում են միմյանց, բայց փաստացի, անկողնում ոչինչ չի ստացվում: Սիրո զգացումի առկայությունը գուցե և պարտադիր պայման է տվյալ տղամարդու հետ սեռական մերձեցում ունենալու համար: Սակայն միայն սերը բավարար չէ: Սեռական հարաբերություններում և հատկապես սեռական ակտի ժամանակ բացի հոգեկան գործընթացներից մասնակցում են նաև մի շարք ֆիզիոլոգիական մեխանիզմներ: Այստեղ անհրաժեշտ է նյարդային մեդիատորների, անոթների, հորմոնների, մկանների համատեղ և ներդաշնակ համագործակցություն, որպեսզի սեռական ակտը անխափան ընթացք ունենա: Հոգին և մարմինը մեկ են և այս միասնությունը հատկապես ակնհայտ և ընդգծված է մարդու այնպիսի գործառույթի մեջ, ինչպիսին` սեռական մերձեցումն է: շարունակությունը լսել հոլովակում կամ կարդալ այստեղ:
HD որակով դիտել այստեղ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1171 |
| | |
Հաճախ միջսեռային հարաբերություններում դժվարություն ունեցեղ կինը չի կողմնորոշվում, ով ավելի օգտակար խորհուրդ կտա իրեն` հոգեբա՞նը, թե՞ բժիշկ-սեռաբանը, այսինքն` սեքսոլոգը: Սովորաբար ընդունված է, որ բժշկին այցելում են այն դեպքերում, երբ, կոպիտ ասած, ինչ-որ տեղդ ցավում է: Սեռական խնդիրների և սեռային հարաբերությունների հարցում պատկերը մի փոքր այլ է: