Ռուսաստանի պետական գրադարանը բացել է իր հատուկ պահոցներից մեկի գաղտնիքը: Փակ բաժանմունքում մինչև օրս պահվում են ԽՍՀՄ ժամանակաշրջանում արգելված էրոտիկ և պոռնոգրաֆիկ բնույթի հրատարակություններ և նյութեր` գրքեր, նկարներ, լուսանկարներ, ֆիլմեր:
Հատուկ պահոցը հիմնադրվել է դեռ բոլշևիկների կողմից, ովքեր այդտեղ են բերել ազնվականությունից խլված գրականությունը, The Moscow Times-ին ասել է գրադարանի աշխատակից Մարինա Չյորնին:
Հավաքածուն տարիների ընթացքում շարունակել է համալրվել: Վերջին անգամ այն համալրվել է 1960-1980 թվականներին, երբ առգրավվել են արտասահմանյան նյութեր: «Ոչ մի համակարգված մոտեցում չի եղել: Այստեղ բերել են ամեն ինչ, ինչ պատշաճ չեն համարել: Այդպիսով, հատուկ պահոցում են հայտնվել The Beatles-ի ձայնասկավառակները, «Կամասուտրա»-ի անգլերեն օրինակը, հայհոյական չաստուշկաների գրքույկը և այլն»,- ասել է աշխատակիցը:
Մինչև հիմա փակ պահոցները դեռ ամբողջապես ուսումնասիրված չեն: Չկա պահվող գրականության և նյութերի ամբողջական կատալոգ, դրանցից շատերը որևէ տեղ գրանցված չեն: «Որոշել ենք հատուկ պահոցները պահել անձռնմխելի` որպես անցյալ դարաշրջանից մնացած ժառանություն»,-ասել է գրադարանի աշխատակիցը:
Նա նաև ասել է, որ ԽՍՀՄ կառավարության մի շարք անդամներ պահոց այցելելու սովորություն են ունեցել, օրինակ` Սեմյոն Բուդյոննին, Միխայիլ Կալինինը, քանի որ կառավարության անդամների համար մուտքն ազատ է եղել:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: