Սեքսաբուժություն
 

   kiss.am

Սեքսաբուժություն

Տղամարդու էությունը Սերն է՝ Գերիմաստության
կերպարանքով,
Կնոջ էությունը Գերմաստությունն է՝ Սիրո
կերպարանքով:
Տղամարդը Սեր է Իմաստության, Կինը՝
Իմաստություն Սիրո մեջ:

Էլիֆաս Լևի

Որակյալ ինտիմ հարաբերությունները ոչ միայն ծով հաճույք են պատճառում, այլև ամենաէժան, բավականին ներգործուն և հաճելի դեղամիջոց առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների դեմ: Տրվելով սիրախաղերին՝հազվադեպ ենք մտածում, թե այդ ընթացքում օրգանիզմում քիմիական մակարդակով ստույգ ի՛նչ է տեղի ունենում: Մինչդեռ արժե հետաքրքրվել սեքսապաթոլոգներից, քանզի բավական ուշագրավ պատկեր է ստացվում:

Գրգռված վիճակում տղամարդու և կնոջ օրգանիզմում սկսում է ակտիվորեն արտադրվել կախարդական հատկություններով օժտված մի հորմոն՝ օքսիտոցին, որը մարդկության գեղեցիկ կեսի մոտ փոքր-ինչ ավելի դանդաղ է արտադրվում (հենց այս պառճառով էլ կանայք ավելի երկարատև նախերգանքի կարիք են զգում, քան նրանց զուգընկերները): Երբ օքսիտոցինի պարունակությունը հասնում է որոշակի մակարդակի, տեղի է ունենում էնդորֆինի հզոր արտանետում:

Բարձրանում է նաև իգական սեռական հորմոնների՝ էստրոգենի և պրոգեստերոնի, ինչպես նաև արական տեստոստերոնի մակարդակը: Շնչառությունը դառնում է ավելի խոր, քան սովորական վիճակում, ուստի թոքերն
ակտիվորեն օդափոխվում են, և արյան մեջ, բնականաբար, թթվածնի ավելի շատ պաշարներ են մտնում:

Այն 2-15 վայրկյանների ընթացքում, երբ միջինում տևում է օրգազմը, կտրուկ բարձրանում է արյան ճնշումը՝ վերևինը գրեթե 20 մմ սնդ. սյան, ներքևինը՝ մինչև 40 մմ սնդ. սյան, իսկ
սրտի կծկումների արագությունը երբեմն աճում է մինչև 160 զարկ մեկ րոպեում:

Ինչպես հայտնի է, սիրահարվածության վիճակը պայմանավորված է հորմոնային մակարդակի փոփոխությամբ: Պարզվել է, որ այս դեպքում գլխավոր դերերից մեկը կատարում է, այսպես կոչված, "PEA" մոլեկուլը: Այն՝ որպես լավ վարժեցված քարտուղար, թողարկում է էնդորֆիններիարտադրությունը: Այդ է պատճառը, որ հենց կրքի առարկան հայտնվում է
տեսադաշտում, սկսում ենք քնքուշ խոսքեր ասել, հպվել, համբուրել և այլն: Միայն ափսոս, որ ինչպես ցանկացած քիմիական ռեակցիա, սիրահարվածության վիճակն անպայման ավարտվում է:

ամբողջական՝ կարդա հոլովակում.

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol24/seqsabowjhowtyown_p.png

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Admin (26.01.2015) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 1692 | Տեգեր: սեքս, փաստեր սեքսի մասին, սեռական գրագիտություն, սեռական կյանք, սեքսը և առողջությունը | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ