![]()
  Cosmopolitan
*** «Երբ աղջիկն ազատվում է կիսավարտիքից, և ես տեսնում եմ, որ նա ամբողջովին սափրված է, այդ պահին իմ մտքին միայն մի բան կա՝ օրալ սեքս պարգևել նրան»։ *** «Ես միշտ վատ եմ զգում, երբ սկսում եմ շոշափել աղջկան, իսկ նրա այդ տեղը խոնավ չէ։ Մտածում եմ՝ հավանաբար նա ամաչում է, կամ ես ինչ-որ բան այն չեմ անում, չեմ սեղմում ճիշտ կոճակները»։ *** «Ես մի անվերջանալի ճակատամարտ եմ մղում՝ պարզելու, թե որտեղ է նրա ծլիկը. Սա՞ է։ Ո՛չ, սա մաշկի մի ծալք է։ Գուցե սա՞։ Ո՛չ, դա էլ մեկ այլ ծալք է։ Ա՛հ, ահա այն։ Լավ է, լավ է։ Քեզ դո՞ւր է գալիս։ Վա՜յ։ Կորցրի այն։ Մի անգամ էլ, որտե՞ղ էր այդ զռթիկը»։ *** ՏԱԼ ԵՎ ՍՏԱՆԱԼ «Չգիտեմ՝ ինչու, բայց ինձ իսկապես դուր է գալիս, երբ աղջիկն իջնում է առնանդամիս մակարդակին և տնտղում այն։ Նա խաղում է դրա հետ, ասես այն հենց նոր ստացած նվեր լինի»։ *** «Իմ նախկին ընկերուհին չէր ուզում սեքսով զբաղվել, և այնքան մինետ արեց ինձ, որ հիմա օրալ եղանակով ինձ օրգազմի հասցնելը գրեթե անհնար է դարձել։ Եվ երբ որևէ աղջիկ փորձում է ինձ օրալ հաճույք պատճառել, ես սկսում եմ վախենալ, որ առնանդամս չի կարծրանա»։ *** «Երբ ես տեսնում եմ, որ աղջկան դուր է գալիս ինձ շոշափելն ու «համտեսելը», այնպիսի զգացողություն եմ ունենում, ասես դա երբևէ ունեցած իմ ամենալավ սեքսն է։ Երբ նա այնպես է գործում, ասես դա սոսկ պարտականություն է, ուզում եմ դադարեցնել ընթացքը»։ *** «Ինձ դուր է գալիս աղջկան օրալ հաճույք պատճառել և զարմանում եմ, երբ աղջիկները հրաժարվում են։ Կամ եթե այդպես է, ապա թող ասեն. «Դա պարզապես ինձ չի գրավում» և ոչ թե՝ օրալ սեքսն էսթետիկ չէ։ Դա ամբողջովին փչացնում է իմ տրամադրվածությունը»։ *** «Եթե աղջիկն իսկապես ուզում է ինձ օրալ սեքս պարգևել, ես արդեն պատկերացնում եմ՝ ինչ գժական սեքս է սպասվում։ Եթե նա անվճռական է, ես մտածում եմ՝ ինչպես նրան հասկացնեմ, որ բաց թողնի այդ փուլը՝ առանց նրա զգացմունքները վիրավորելու»։ *** «Օրալ սեքսի հետ կապված ճնշումը մեծ է։ Անկեղծ ասած՝ ես կարծում եմ, որ պարտավոր եմ նրան հասցնել օրգազմի, հակառակ դեպքում՝ ես, որպես տղամարդ, ձախողված եմ»։
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3209 |
| | |